Նախիմովի փողոց (Դոնի Ռոստով)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նախիմովի փողոց (այլ կիրառումներ)
Նախիմովի փողոց (ռուս.՝ Улица Нахимова), փողոց Ռուսաստանի Դաշնության Դոնի Ռոստով քաղաքում։ Անվանվել է ռուս ծովապետ, ծովակալ Պավել Ստեպանովիչ Նախիմովի (1802–1855) պատվին։ Սկիզբ է առնում Լատվիյսկայա և Բեթհովենի փողոցների հանգույցից և ավարտվում Դովատորի փողոցի հետ հատումով։ Երկարությունը 270 մետր է։
Նախիմովի փողոց | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Գտնվում է | Դոնի Ռոստով |
Երկարություն | 270 մետր |
Անվանվել է | Պավել Նախիմով |
Փոստային ինդեքս | 344041 |
Նկարագրություն
խմբագրելԴոնի Ռոստով քաղաքի Նախիմովի փողոցը սկսվում է Լատվիյսկայա և Բեթհովենի փողոցների հանգույցից և ավարտվում Դովատոր փողոցի հետ հատումով։ Զուգահեռ է Լազոյի և Դեմոկրատիչեսկայա փողոցներին։ Փողոցում կա համարակալված 26 շինություն։ Կարճ փողոց է. երկարությունն ընդամենը 270 մետր է։
Նախիմովի փողոցի փոստային դասիչն է՝ 344041։
Փողոցն անվանվել է ռուս ծովապետ, ծովակալ Պավել Ստեպանովիչ Նախիմովի (1802–1855) պատվին։ 1822–1825 թվականներին նա շուրջերկրյա ճանապարհորդություն է կատարել «Կրեյսեր» նավով։ Մասնակցել է 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմին, եղել կորվետի (հետախուզական ռազմանավ) հրամանատար։ 1834 թվականից ծառայել է Սևծովյան նավատորմում։ 1853–1856 թվականների Ղրիմի պատերազմի ժամանակ, ղեկավարելով Սևծովյան նավատորմի նավախումբ, հայտնաբերել և շրջափակել է թուրքական նավատորմի գլխավոր ուժերը և, արդյունավետ օգտագործելով հրետանային միջոցները, 1853 թվականի նոյեմբերի 18-ին Սինոպի ճակատամարտում ջախջախել դրանք։ Մալախով կուրգանի առաջավոր գծերի շրջանցման ժամանակ մահացու վիրավորվել է։ Թաղված է Սևաստոպոլում, Վլադիմիրյան եկեղեցում[1]