Նախավերջինը
«Նախավերջինը» (ֆր.՝ L'Avant dernier), սև-սպիտակ կարճամետրաժ ֆիլմ, որի ռեժիսորն է Լյուկ Բեսոնը։ Նկարահանվել է 1981 թվականին։
Երկիր | Ֆրանսիա |
---|---|
Ժանր | համր կինո |
Թվական | 1981 |
Ռեժիսոր | Լյուկ Բեսոն |
Պրոդյուսեր | Լյուկ Բեսոն |
Սցենարի հեղինակ | Լյուկ Բեսոն |
Դերակատարներ | Ժան Ռենո, Լյուկ Բեսոն և Պիեռ Ժոլիվե |
Օպերատոր | Կառլո Վարինի |
Երաժշտություն | Էրիկ Սեռա |
Մոնտաժ | Sophie Smith? |
Կինոընկերություն | Les Films du Loup? |
Տևողություն | 11 րոպե |
Ֆիլմում խաղացել է Ժան Ռենոն, իսկ կոմպոզիտորը եղել է Էրիկ Սեռան։
Սյուժե
խմբագրելՖիլմը ներկայացնում է մի փոքր դրամա առանց խոսքերի՝ ծավալվելով պոստապոկալիպտիկական ժանրում։
Մի մարդ մուգ ակնոցներով թափանցում է մեկ այլ մարդու տուն վառվող նետերի օգնությամբ և այրում է ռետինե տիկնիկին։ Երկրորդը հագնում է խողովակներից պատրաստված պաշտպանողական կոստյում ձեռքերին և ոտքերին, ինչպես նաև մեծ գլխարկ խողովակով, վերցնում է վահան և ձեռքով պատրաստված ձեռնափայտ ու գնում է առաջինին փնտրելու։ Նա անցնում է քանդված քաղաքով, շուրջը ավերակներ էին և քարերի կույտեր։ Վերջապես, նա գտնում է առաջինին և սկսում են միասին մենամարտել։ Մենամարտի ընթացքում երկու հերոսներնել վիրավորում են միմյանց։ Մմիայն թե երկրորդին հաջողվում է սպանել իր թշնամուն։ Նա հեռանում է, միայն թե պատերի մոտից հայտնվում է երրորդ հերոսը, նա զինված է և նրա դեմքը ծածկված է մեծ հրեշանման գլխարկով։ Նա սպանում է մենամարտի հաղթողին։
Դերերում
խմբագրել- Պեր Ժոլիվե
- Ժան Ռենո
- Ֆաբրիս Ռոշ
- Լյուկ Բեսոն
Նկարահանող խումբ
խմբագրել- Պրոդյուսեր — Լյուկ Բեսոն
- Ռեժիսոր — Լյուկ Բեսոն
- Սցենարի հեղինակ — Լյուկ Բեսոն, Պեր Ժոլիվե
- Օպերատոր — Կարլո Վարինի
- Կոմպոզիտոր — Էրիկ Սերրա