Սև-սպիտակ (ֆիլմ)
Սև-սպիտակ, 1996 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված հայկական ֆիլմ։
Երկիր | Հայաստան |
---|---|
Ժանր | Առակ, կարճամետրաժ |
Թվական | 1996 |
Սցենարի հեղինակ | Տիգրան Խզմալյան |
Օպերատոր | բեմադրող օպերատոր` Վահան Տեր-Հակոբյան |
Երաժշտություն | Լյուդվիգ վան Բեթհովեն, Քրիստոֆ Գլյուկ, Ալֆրեդ Շնիտկե, Ռավի Շանկար հնչյունային օպերատոր` Կարեն Կուրդիյան |
Կինոընկերություն | «Հայֆիլմ» |
Տևողություն | 28 րոպե |
Սյուժե
խմբագրելԱշխարհի ծայրին, լեռնային մի գյուղում յոթ կին պատերազմից իրենց ամուսինների վերադարձին են սպասում։ Բայց երբ ավարտվում է պատերազմը, և գյուղ ընդամենը մի տղամարդ է վերադառնում, հանկարծ պարզվում է, որ այրիացած կանանց տառապալից ու մենակյաց աշխարհում կյանքի վերածննդի համար քավության զոհ է պահանջվում՝ այդ մեկի կյանքը[1]։
Գլխավոր դերերում
խմբագրել- զինվոր - Սամվել Գարեգինյան
- Ժենյա - Անետտա Հարությունյան
- այրի կանայք - Ս. Սարգսյան, Լ. Ազիզյան, Ռ. Գուրգենյան