Նաիրա Ավագյան

բանասեր, թարգմանիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Նաիրա Մակիչի Ավագյան (օգոստոսի 4, 1967(1967-08-04), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանասեր, լեզվաբան, թարգմանիչ, ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնի դոցենտ, 60-ից ավելի գրքերի և գիտական հոդվածների հեղինակ[1][2]։

Նաիրա Ավագյան
Ծնվել էօգոստոսի 4, 1967(1967-08-04) (56 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունլեզվաբան, բանասեր և թարգմանչուհի
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1990)
Տիրապետում է լեզուներինանգլերեն, գերմաներեն, ռուսերեն և հայերեն

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1967 թվականի օգոստոսի 4-ին՝ Երևանում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցում։ Ստացել է երաժշտական կրթություն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում։ 1985 թվականին ընդունվել, 1990 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը ռոմանագերմանական լեզուներ և գրականություն մասնագիտությամբ՝ ստանալով բանասեր, մանկավարժ և թարգմանչի որակավորում։

Ընտանիք խմբագրել

Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Մանկավարժական գործունեություն խմբագրել

1991-1993 թվականներին աշխատել է «Անանիա Շիրակացի» համալսարանում։ 1991 թվականից դասախոսում է ԵՊՀ ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի անգլիական բանասիրության ամբիոնում։ 2013 թվականին շնորհվել է դոցենտի գիտական կոչում՝ լեզվաբանություն մասնագիտությամբ։

Գիտական գործունեություն խմբագրել

Նաիրա Ավագյանը հեղինակ է մի քանի տասնյակ գրքերի, հոդվածների և այլ գիտական աշխատությունների։ Համահեղինակ է 2013 թվականից 2017 թվականների անգլերենի պետական ավարտական միասնական քննությունների շտեմարաններին[3]։

Համահեղինակ է 2004 թվականին տպագրված «A Practical English Grammar», 2011 թվականին տպագրված «A Basic English Grammar. Syntax (with exercises)» և «A Basic English Grammar. Morphology (with exercises)» դասագրքերին։ 2014 թվականին տպագրվել է «A Step to Wider English» ուսումնական ձեռնարկը բուհերի ուսանողների համար։ 2016 թվականին լույս է տեսել «Legends and Tales» ձեռնարկը տնային ընթերցանության համար։ 2017 թվականին հրատարակվել է «Philosophical Quotes» գիրքը։ Տասնյակից ավել անգլերեն դասագրքերի, ուսումնական և ուսումնամեթոդական ձեռնարկների խմբագիր է[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Նաիրա Մակիչի Ավագյանը ԵՊՀ պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
  2. «Անգլերենի շտեմարան». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
  3. Նաիրա Մակիչի Ավագյանի հեղինակած գրքերը(չաշխատող հղում)
  4. Անգլերենի դասագիրք բուհերի ուսանողների համար / Ե.Ս. Մխիթարյան; Խմբ.՝Ն. Ավագյան, Ա. Մարգարյան.(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ խմբագրել