Նաժուան Դարվիշ
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Նաժուան Դարվիշ (դեկտեմբերի 8, 1978, Երուսաղեմ, Իսրայել), «Ալ- Արաբի Ալ- Ջադիդ» շաբաթաթերթի մշակութային բաժնի գլխավոր խմբագիրն է, զուգահեռաբար Պաղեստինի գրական փառատոնի խորհրդատուն։ Նաժուան Դարվիշն իր սերնդի արաբալեզու ամենահայտնի բանաստեղծներից մեկն է։ «Hay Festival Beirut 39» -ը նրա անունը ներառել է մինչև քառասուն տարեկան ստեղծագործող 30 լավագույն բանաստեղծների շարքում։ Նաժուան Դարվիշի բանաստեղծություններն թարգմանվել են ավելի քան քսան լեզուներով։ 2012 թվականին նրա «Մի օր արթնացրի ինձց բանաստեղծությունների ժողովածուն թարգմանվեց և լույս ընծայվեց Փարիզում, իսկ մեկ տարի անց վերահրատարակվեց; Անգլերեն թարգմանությամբ «Կորցնելու այլևս ոչինչ» ժողովածուն լույս ընծայվեց Նյու Յորքում 2014 թվականին։ Նաժուան Դարվիշի պոեզիան առերեսվում է գրողի ժամանակների հետ, խաչվում քաղաքական ու սոցիալական ամենատեսակ վայրիվերումներին, պատկերային և զգայական հզոր պոետական տեսլականով արձագանքում Պաղեստինի և համայն վշտատես ժողովուրդների բռնաճնշումներին։ Նաժուան Դարվիշն իր պոեզիայում սեփական ժողովրդի ցավն ու կսկիծը վերածում է համամարդկային տառապանքի, ուրիշի ցավն էլ՝ սեփականացնում, և աշխարհի բոլոր անկյուններում լսելի է դառնում սպանվողի ճիչը։
Նաժուան Դարվիշ | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1978 (45 տարեկան) |
Ծննդավայր | Երուսաղեմ, Իսրայել |
Քաղաքացիություն | Պաղեստին[1] |
Կրթություն | Միջազգային գրական ծրագիր |
Մասնագիտություն | գրող, լրագրող և բանաստեղծ |
Najwan Darwish Վիքիպահեստում |
Մեր ժամանակների արաբալեզու բանաստեղծը սկսում է ստեղծագործել այն դիպվածից հետո, երբ երազ է տեսնում իր համար դեռևս անհայտ Ցեղասպանության մասին՝ կարծես վերապրելով դրվագներ, որոնց մասին մինչ այդ պատկերացում անգամ չի ունեցել։ Նաժուան Դարվիշն խոստովանել է, որ իր կարծիքով նախորդ կյանքում ինքը հայ է եղել և սպանվել է Հայոց Ցեղասպանության ժամանակ (երազներից մեկում իրենց ամբողջ ընտանիքն այրվում է զմռսված շինության ներսում)։
Ստեղծագործություններ
խմբագրել- Երուսաղեմ(I)
- Երուսաղեմ (II)
- Նույնիսկ պատերազմում
- Քնել Գազայում
- Կորցնելուց այլևս ոչինչ
- Աշխարհը բարի է լինելու
- «Ով է այսօր հիշում հայերին»
1939 թվականի օգոստոսի 22-ին Օբերզալցբուրգում գերմանական զինվորական հրամանատարության հետ հանդիպման ժամանակ Ա. Հիտլերի կողմից ասված խոսքը, որը միտված էր ապացուցելու լեհ ազգի համդեպ կատարվելիք ջարդերի անպատժելիությունը։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրելԱրտասահմանյան գրականություն N1 2016 թ