Նաթանայելյաններ, իշխանական տոհմ Կիլիկյան Հայաստանում։ Հիշատակվում են որպես Ասկուռասի և Բարձրբերդի տերեր։

Վահրամ Րաբունին իր պատմական վիպասանության մեջ Նաթանայելյաններին համարում է Հայաստանի արևելյան կողմերից ներգաղթածներ, ովքեր զինվորական ծառայություն էին անցնում Բյուզանդիայում։ Մամեստիայի ճակատամարտում (1152) բյուզանդական զորքերին աջակցելու համար Թորոս Բ իշխանը ձերբակալել է Վասիլ և Տիգրան Նաթանայելյաններին, ապա ազատել փրկագին, պատանդներ տալու և կենտրոնական իշխանությանը առմիշտ ենթարկվելու պայմանով։ Նաթանայելյանների մասին պատմիչների մոտ այլ տեղեկություններ չեն հանդիպում։ XII դ․ վերջին նրանց կալվածներին տիրում են Հեթումյանները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 145