Ասկուռաս, ամրոց, Կիլիկիայի Հայկական Թագավորության իշխանանիստ բերդերից։ Մինչև 12-րդ դարի կեսը Ասկուռասին տիրում էին հայ իշխանները՝ Նաթանայելյանները, ապա՝ Օշինյանները։ 1165–1190 թվականներին Ասկուռասը շրջակա բերդերի հետ միացվեց Ռուբինյանների իշխանությանը և դարձավ արքունի տիրույթներից մեկը։ Ասկուռասի դիրքը վերջնականապես չի ճշտված։ Հավանաբար գտնվում Էր ներկայիս Մերսին քաղաքից հյուսիս, Տավրոս լեռան վրա, այժմյան Էսկիկալե բերդի մոտակայքում։ Մինչև 14-րդ դարի սկզբները Ասկուռասը հայաբնակ բերդավան էր։

Գրականություն խմբագրել

  • Սմբատ Սպարապետ, Տարեգիրք, Վնտ., 1956։ Ղևոնդ Ալիշան, Սիսուան, Վենետիկ, 1885։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 566