Նազիրա Ֆարահ Սարգիս
Նազիրա Ֆարահ Սարգիս(1962, Հալեպ, Սիրիա), հայկական ծագմամբ սիրիացի գիտնական և քաղաքական գործիչ[1]։ Սիրիայի շրջակա միջավայրի պահպանության նախարար։ Քիմիական գիտությունների թեկնածու, անալիտիկ քիմիայի մագիստրոս։
Նազիրա Ֆարահ Սարգիս | |
Կուսակցություն՝ | Arab Socialist Ba'ath Party – Syria Region? |
---|---|
Կրթություն՝ | Հալեպի համալսարան |
Մասնագիտություն՝ | դիվանագետ և քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | 1962 |
Ծննդավայր | Հալեպ, Սիրիա |
Քաղաքացիություն | Սիրիա |
Կենսագրություն
խմբագրելՆազիրա Ֆարահ Սարգիսը ծնվել է 1962 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Ազգությամբ հայ է[2]։ Ստացել է հայկական կրթություն[3]։ Ավարտելով դպրոցը՝ ընտրել է համալսարանում քիմիա ուսումնասիրելու ճանապարհը։ Ուսումն ավարտելուց հետո՝ ստացել է քիմիական գիտությունների ոլորտում բակալավրի աստիճան։ Կրթությունը շարունակել է մագիստրատուրայում։ Այն ևս ավարտելուց հետո՝ ստացել է անալիտիկ քիմիայի ոլորտում մագիստրոսի աստիճան։ 1999-2001 թվականներին դեղագործական քոլեջում եղել է ուսուցիչների միության ղեկավար։ Քիմիական գիտությունների թեկնածուի աստիճան ստանալուց հետո սկսել է դասավանդել Հալեպի համալսարանում, որտեղ 2001-2006 թվականներին զբաղեցրել է անալիտիկ քիմիայի բաժնի ղեկավարի պաշտոնը[4]։
2012 թվականի հունիսի 23-ին, Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադի հրամանագրով, նշանակվել է շրջակա միջավայրի պահպանության նախարար[5][6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Enduring Myths of Sectarianism in Syria». The Armenian Weekly. 2014 թ․ հունվարի 22. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «Сирия: новые санкции ЕС, турецкое недовольство и армянка в правительстве». armedia. 2012 թ․ հունիսի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Башар Асад дорожит доверием армян». Общественно политическая газета «Новое время». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Minister of State for Environment Affairs: Dr. Nazira Farah Sarkis». Сирийское арабское информационное агентство «SANA». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Syria / Chiefs of State and Cabinet Members of Foreign Governments». Central Intelligence Agency. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «FACT SHEET: INCREASING SANCTIONS AGAINST SYRIA» (PDF). U.S. TREASURY DEPARTMENT OFFICE OF PUBLIC AFFAIRS. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 16-ին.