Նազենիկ Սարգսյան

հայ երաժշտագետ, պարագետ

Նազենիկ Գագիկի Սարգսյան (հունիսի 14, 1954(1954-06-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ երաժշտագետ, պարագետ։ Արվեստագիտության դոկտոր (2017)։

Նազենիկ Սարգսյան
Ծնվել էհունիսի 14, 1954(1954-06-14) (69 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ և  Հայաստան
ԿրթությունԵրևանի պարարվեստի պետական քոլեջ, Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա, ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ և Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճանարվեստագիտության դոկտոր
Մասնագիտություներաժշտագետ
ԱշխատավայրՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտ
Ծնողներհայր՝ Գագիկ Սարգսյան, մայր՝ Կարինե Խուդաբաշյան

Կենսագրություն խմբագրել

Նազենիկ Սարգսյանը ծնվել է 1954 թվականին Երևանում՝ ակադեմիկոս, պատմաբան, ասորագետ Գագիկ Սարգսյանի և երաժշտագետ Կարինե Խուդաբաշյանի ընտանիքում։

Կրթություն խմբագրել

Սովորել է Երևանի պարարվեստի ուսումնարանում, զբաղվել սպորտային և գեղարվեստական մարմնամարզությամբ։ 1975 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1980 թվականին (էքստեռն)՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժինը, 1983 թվականին՝ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ասպիրանտուրան «Երաժշտագիտություն» և «Թատերագիտություն» մասնագիտություններով, 2000 թվականին՝ Երևանի պետական համալսարանի հոգեբանության բաժինը[1]։

Գործունեություն խմբագրել

1984 թվականից ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող է[2]։ 1987 թվականին Երևանի Գեղագիտական դաստիարակության հանրապետական կենտրոնում իր իսկ կազմակերպած Երաժշտության և պլաստիկայի մանկական ստուդիայում բեմադրել է մի շարք դասական օպերային և բալետային ներկայացումներ։ 1992-1997 թվականներին և 2002-2004 թվականներին Մոսկվայի Դիմակաթերապիայի ինստիտուտում եղել է պարային, այնուհետև՝ հոգեթերապևտիկ այլ մեթոդների մասնագետ, մշակել է պարային թերապիայի հատուկ համակարգ։

Ստեղծագործություններ խմբագրել

Հայ բալետին, երաժշտական թատրոնին, նաև հոգեթերապիայի հարցերին նվիրված հոդվածների հեղինակ է։ 2011 թվականին լույս է տեսել Նազենիկ Սարգսյանի «Ашот Асатурян - хореограф последней трети XX века» մենագրությունը[3][4], որը նույն թվականին Հանրապետական մրցույթի «Լավագույն գիրք ժամանակակցի մասին» անվանակարգում արժանացել է երկրորդ մրցանակի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Baghdasaryan, Aram. «AV Production - Նազենիկ Սարգսյան». avproduction.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.(չաշխատող հղում)
  2. «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ». arts.sci.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ». arts.sci.am. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.
  4. Աննա, Ասատրյան, (2012 թ․ սեպտեմբերի 26). «Նազենիկ Սարգսյան. Աշոտ Ասատուրյանը XX դարի վերջին երեսնամյակի խորեոգրաֆ, Երևան, «Ամրոց գրուպ», 2011, 208 էջ։ Назеник Саргсян. Ашот Асатурян – хореограф последней трети XX века, Ереван, "Амроц груп", 2011, 208 с.». hpj.asj-oa.am. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)