Նազար Սարգսի Ալբարյան (մայիսի 4, 1943(1943-05-04), Արագածոտնի մարզ, ԽՍՀՄ - մարտ 2021[1]), ազատ ոճի հայ և խարհրդային ըմբիշ, ԽՍՀՄ չեմպիոն, 1968 թվականի Մեխիկոյի Օլիմպիական խաղերի մասնակից[2], միջազգային կարգի ԽՍՀՄ սպորտի վարպետ (1967), մասնակցել է վեց ազգային առաջնությունների (1962-1971 թթ.)։

Նազար Ալբարյան
Ծնվել էմայիսի 4, 1943(1943-05-04)
ԾննդավայրԱրագածոտնի մարզ, ԽՍՀՄ
Մահացել էմարտ 2021[1] (77 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունմարզիկ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1943 թվականին Արագածոտնի մարզի Փարպի գյուղում։ Ավարտել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը։ Ըմբշամարտով հետաքրքրվել է 1959 թվականից։ 1961 և 1962 թվականներին դարձել է ԽՍՀՄ երիտասարդության առաջնության կրկնակի հաղթող, 1967 թվականին՝ ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն։ 1962 թվականին նա լրացրել է ԽՍՀՄ սպորտի վարպետի նորմը։

Մահացել է 2021 թվականի մարտի 30-ին[3][4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 First Armenian freestyle wrestler to compete in Olympics dies
  2. «Nazar Albaryan Bio, Stats, and Results | Olympics at Sports-Reference.com». web.archive.org. 2020 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 19-ին.
  3. Մահացել է ԽՍՀՄ չեմպիոն Նազար Ալբարյանը
  4. «Կյանքից հեռացել է Օլիմպիական խաղերին մասնակցած առաջին հայ ազատ ոճի ըմբիշը». News.am. 2021 թ․ մարտի 30. Վերցված է 2021 թ․ մարտի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել