Նադին Սալամե
Նադին Սալամե (արաբ․՝ نادين سلامة, օգոստոսի 9, 1980, Բեյրութ, Լիբանան[1]), պաղեստինցի դերասանուհի, որն իր կյանքի մեծ մասն ապրել և աշխատել է Սիրիայում։
Նադին Սալամե | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 9, 1980 (43 տարեկան) |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Քաղաքացիություն | Պաղեստին |
Մասնագիտություն | դերասանուհի |
Ընտանիք և մանկություն
խմբագրելՆախքան Լիբանան գնալը նրա ընտանիքը ապրում էր Աքքայում, Պաղեստին։
Նրա հայրը՝ Նաբիլ Սալամեն, Պաղեստինի ազատության կազմակերպության (ՊԱԿ) ակտիվիստ էր։ Սկզբում համագործակցում էր Յասեր Արաֆաթի ՖԱԹՀ կուսակցության հետ, իսկ ավելի ուշ համահիմնադրել է ծայրահեղական «Սև սեպտեմբեր» պաղեստինյան ռազմատենչ կազմակերպությունը [1] Արխիվացված 2005-10-26 Wayback Machine։ 1982 թվականին Լիբանանում Իսրայելի զորքի ներխուժման ժամանակ հայրը անհետ կորել էր (ընտանիքի և ընկերների ենթադրությամբ` նրան գերեվարել են իսրայելցիները)։ Այս իրադարձությունից հետո նա անհետ կորած էր համարվում, իսկ այդ ժամանակ Նադինը բոլորում էր իր երեք տարեկանը։
Պատերազմը ստիպեց նրան իր մոր և քույրերի հետ միասին մեկնել Սիրիա։ Դամասկոսում սովորել է Թատերական արվեստի բարձրագույն ակադեմիայի դերասանական ֆակուլտետում։ Նրան դասավանդել են սիրիացի այնպիսի հայտնի դերասանուհիներ, ինչպիսիք են Նայլա ալ-Ատրաշին և Ջիհադ Սա’դը։
Դերասանական կարիերա
խմբագրելՔոլեջի առաջին կուրսում Նադինը նկարահանվել էր սիրիացի հայտնի ռեժիսոր Նաջդատ Անզուրի «ալ-Քավասիր» հեռուստասերիալում։ Այն 29 էպիզոդից բաղկացած ֆանտազիա ժանրի սերիալ է, որը պատմում էր Միջնադարյան Արաբիայում ասպետության, պատերազմի, սիրո և միջցեղային հակամրտությունների մասին (թրայբալիզմ)։ Այստեղ նա խաղում էր Զումուրուդայի դերը։ Դրանից հետո նա խաղացել է մի պիեսում, երկու հեռուստատեսային ֆիլմում, մեկ կինոֆիլմում, և տասից ավելի հեռուստասերիալներում։
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայքը Արխիվացված 2005-08-24 Wayback Machine
- Նադին Սալամե (անգլ.) Internet Movie Database կայքում
- Playing the popularity game Արխիվացված 2005-10-26 Wayback Machine (27 նոյեմբերի, 2003)․ հոդված Սամի Մուբայեդի կողմից Եգիպտոսի Ալ-Ահրամ շաբաթաթերում, որը պատմում է նրա հոր՝ Նաբիլ Սալամեի և նրա անհետացման մասին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ NadineSalameh.com Արխիվացված 2008-05-09 Wayback Machine official biography Accessed 6 Jun 2008