Նադին Լյուստր

ֆիլիպինցի դերասանուհի, հաղորդավարուհի և երգչուհի

Նադին Լյուստր (անգլ.՝ Nadine Alexis Paguia Lustre, հոկտեմբերի 31, 1993(1993-10-31)[1], Quezon City, Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ[2]), ֆիլիպինցի դերասանուհի, հաղորդավարուհի և երգչուհի։ Նա հայտնիություն ձեռք բերեց Էն Ռոդրիգեսի դերով «Տգեղի օրագիրը» էկրանավորման մեջ, և Ջորջիա Եվանգելիստայի դերով «Bagets» սերիալի ռեմեյքում[3]։

Նադին Լյուստր
Ծննդյան թիվ՝հոկտեմբերի 31, 1993(1993-10-31)[1] (30 տարեկան)
Ծննդավայր՝Quezon City, Մետրո Մանիլա, Ֆիլիպիններ[2]
Քաղաքացիություն՝ Ֆիլիպիններ
Մասնագիտություն՝երգչուհի, մոդել և դերասանուհի
Պարգևներ՝
IMDb։ID 4122772
nadinelustre.ph

Վաղ կյանք խմբագրել

Նադին Ալեքսիս Պագյա Լյուստրը ծնվել է 1993 թվականի հոկտեմբերի 31-ին ճարտարագետ-մեխանիկ Յուլայսիս Լյուստրի (Ulyses Lustre) և Մյուրակյուլ Պագիա-Լյուտրի (Myraquel Paguia-Lustre) ընտանիքում Քեսոն Սիթի, Ֆիլիպիններ։ Նադինը ընտանիքի ավագ երեխան է։ Դերասանուհին ունի երկու եղբայր. Իսայահը (Isaiah) (երկրորդ ավագ երեխան՝ Նադինից հետո), Իզեկյուելը (Ezequiel)։ Ունի նաև փոքր քույր՝ Նաոմին (Naomi)։ Նադինը սովորել է Diliman (Diliman Preparatory School) դպրոցում, իսկ հետո ընդունվել է Քեսոն Սիթիի De San Lorenzo (Colegio de San Lorenzo) քոլեջի «Հաղորդակցության արվեստը և տեսակները» բաժինը, սակայն թողեց կրթությունը քոլեջում և զբաղվեց դերասանական կարիերայով։

Ծնողները օժանդակում են Նադինի ընտրությունը, և կարծում են, որ Նադինի կրթությունը թողնելը վատ որոշում չէր, այլ հակառակը`լավ, քանի որ ներկայիս կարիերայի շնորհիվ Նադինը ի կատար է ածում իր բոլոր երազանքները։

Կարիերա խմբագրել

Նադին Լյուստրը սկսել է իր կարիերան 9 տարեկանում, որպես Radio Philippines Network-ի Storyland մանկական շոուի հաղորդավարուհի։ Հետո նա դարձավ Bagets TV5 երիտասարդական ծրագրի մասնակիցներից մեկը՝ դառնալով Viva Entertainment-ի տաղանդը։ Նադին Լյուստրը առաջին անգամ էկրաններին է հայտնվել «Petrang Kabayo» ֆիլմում Վայս Գանդայի հետ գլխավոր դերում։ Ինչպես նաև նա մասնակցել է շատ տարբեր շոուերում, ներառյա SOP (Sobrang Okey, Pare!)։ "Pop Girls" խմբից հեռանալուց հետո Նադինն ընդունել է Ջեյմս Ռիդի "Alam Niya Ba" երգի դեբյուտային տեսահոլովակում նկարահանվելու Viva Entertainment-ի առաջարկը։ Դեբյուտային տեսահոլովակից հետո Ջեյմս Ռիդը որոշեց թողարկել իր լիարժեք դեբյուտային ալբոմը, ինչին ընկերությունը դրական է պատասխանել։ Սակայն պայման էր դրվել, որ Viva-ն կօգնի թողարկել ալբոմը, եթե Ջեյմսը համաձայնվի նկարահանվել նոր "Տգեղի օրագիրը" ֆիլմում։ Այդ ժամանակ իրավունք ստացավ նկարահանելու "Տգեղի օրագիրը" (Diary ng Panget) ֆիլմը։ Այս բեսթսելերի հեղինակը պետք է ընտրեր գլխավոր հերոսուհու՝ Էյիի կերպարը մարմնավորող դերասանուհուն, և նա ընտրեց Նադին Լյուստրին։ Նա նկարահանվել է Ջեյմս Ռիդի, Յասսի Պրեսմանի և Անդրե Պարասի հետ։ Ֆիլմը էկրաններին է հայտնվել 2014 թվականի ապրիլի 2-ին և դարձել է դրամարկղային հիթ, որը 4-շաբաթյա վարձույթի համար վաստակել է շուրջ 120 միլիոն պեսո։ Այս ֆիլմից հետո Նադինի կարիերան արագորեն սկսեց աճել։

2014 թվականին օգոստոսի 26-ին Նադին Լյուստրը իր ֆիլմի զուգընկերոջ Ջեյմ Ռիդի և ABS-CBN-ի հետ երկու տարով կնքեց բացառիկ պայմանագիր, որպես loveteam։ 2016 թվականի փետրվարի 16-ին այդ պայմանագիրն ավարտվեց, և նույն օրը JaDine-ը երկարաձգեց այն ևս երկու տարով։

Pop Girls խմբագրել

Նադինը 15 տարեկանում միացավ կանացի Pop Girls խմբին, որը թողարկել է Viva Entertainment-ը, որպես վոկալիստ։ Խմբի գոյության ընթացքում թողարկվել է մեկ ամբողջական ալբոմ և մի քանի տեսահոլովակներ, որոնցից առավել հայտնի են դարձել "Crazy, Crazy" և "Sige, Sige Sayaw" երգերի տեսահոլովակները։ 2 տարի անց Նադինը լքեց խումբը և սկսեց սոլո երաժշտական կարիերան։ Նադինը փառքի է հասել 2014 թվականի սկզբին, երբ նկարահանվել է «Տգեղի օրագիրը» ֆիլմում, և ստեղծել է այնպիսի հիթ սինգլներ, ինչպիսիք են. No Erase, Paligoy-ligoy, Bahala Na, Para-paraan և Hanap-hanap։ 2015 թվականին նրա համանուն ալբոմի Me And You երգը ստացել է Titanium Award մրցանակը SBS PopAsia միջոցառման ժամանակ։

Նադին Լյուստրը և Քին Կիպրիանոն ներկայացրել են PhilPop 2015 թվականին Մարկ Վիլյարի գրած Sa Ibang Mundo երգը։ Նրանք հաղթել են "Հանդիսատեսի համակրանքը մրցանակը", և նրանց երգը հայտնվել է երկրորդ տեղում է PhilPop-ի եզրափակչում, որը տեղի է ունեցել 2015 թվականի հուլիսի 25-ին Meralco թատրոնում։

Անձնական կյանք խմբագրել

2016 թվականի փետրվարի 11-ից հանդիպում է ֆիլմերի զուգընկերոջ՝ Ջեյմս Ռիդի հետ[4]։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010 ֆ Petrang kabayo Դինա
2011 ֆ Who's That Girl? Մերիեն, Էլիզաբեթի քարտուղարուհի
2014 ս Wansapanataym Անիկա
2015 ֆ Beauty and the Bestie Էբի Վիլավիցենսիո

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադին Լյուստր» հոդվածին։