Նադեժդա Վլադիմիրի Կուրչենկո (ռուս.՝ Надежда Владимировна Курченко, դեկտեմբերի 29, 1950(1950-12-29), Novopoltava, Ռուսաստան - հոկտեմբերի 15, 1970(1970-10-15)), Սուխումի ավիացիոն ջոկատի ուղեկցորդ, մահացել է (սպանվել է), փորձելով կանխել ահաբեկիչների կողմից ինքնաթիռի առևանգումը։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով (հետմահու)[1]։

Նադեժդա Կուրչենկո
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 29, 1950(1950-12-29)
ԾննդավայրNovopoltava, Ռուսաստան
Մահացել էհոկտեմբերի 15, 1970(1970-10-15) (19 տարեկան)
ԳերեզմանԳլազով
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունուղեկցորդ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր դրոշի շքանշան
 Nadezhda Kurchenko Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1950 թվականի դեկտեմբերի 29-ին Ալթայի երկրամասի Կլյուչևսկի շրջանի Նովոպոլտավա գյուղում։ Ավարտել է Ուդմուրտական ԻԽՍՀ-ի Գլազովսկի շրջանի Պոնինո գյուղի դպրոց ինտերնատը[2] (այստեղ մահից հետո հուշարձան է կանգնեցվել)։ 1968 թվականի դեկտեմբերից աշխատել է Սուխումի օդային ջոկատում որպես ուղեկցորդ։

Սխրագործություն խմբագրել

Սպանվել է Պարնաս Բրազինսկասի կողմից[2], 1970 թվականի հոկտեմբերի 15-ին, երբ փորձում էր կանխել Պարնասի և նրա 15-ամյա որդու կողմից Ան-24 ինքնաթիռի առևանգումը։ Ինքնաթիռը պետք է կատարեր Բաթում-Սուխում-Կրասնոդար չվերթը։ Ուղիղ 3 ամիս անց Նադեժդան պետք է ամուսնանար։

Գերեզման խմբագրել

Նադեժդա Կուրչենկոն թաղվել է Սուխումի կենտրոնում։ 20 տարի անց նրա գերեզմանը մոր համառ ջանքերով տեղափոխվել է Գլազովի քաղաքային գերեզմանատուն[3][4]։

Հիշատակ խմբագրել

 
Նադեժդա Կուրչենկոյի թանգարանը Իժևսկի պատանի օդաչուների դպրոցում[1]
  • Ի պատիվ Նադեժդա Կուրչենկոյի՝ նախկին ԽՍՀՄ տարածքում մի շարք քաղաքների փողոցներ են կոչվել,
  • Նադեժդա Կուրչենկոյի անունով է կոչվել Հիսարյան լեռնաշղթայի գագաթներից մեկը, ռուսական նավատորմի հեղուկանավը և աստերոիդ[1][3],
  • Ալթայի երկրամասի Նովոպոլտավա գյուղի դպրոցի բակում տեղադրված է Նադեժդային նվիրված հուշարձան։ Դպրոցում ստեղծվել է Նադեժդա Կուրչենկոյի թանգարանը,
  • 1982 թվականին Գլազովում ամեն տարվա հոկտեմբերին անցկացվում է ավտավազք,
  • Լեռներում՝ Աբխազիայի և Կրասնոդարի երկրամասի սահմանագծում կանգնեցված է Նադեժդա Կուրչենկոյին նվիրված հուշակոթող,
  • «Շրջանավարտը» գեղարվեստական ֆիլմը (Ա․ Դովժենկոյի անվան կինոստուդիա, ռեժիսոր՝ Ալեքսեյ Միշուրին),
  • Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում նրա պատվին անվանվել է Դաղստանյան և Չերքեզյան փողոցների միջև գտնվող այգին։ Այնտեղ կանգնեցված է Նադեժդայի հուշարձանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Виктор Поздеев (2010 թ․ հոկտեմբերի 27). «Для памяти подвига нет срока. О встречах, которые состоялись» (Russian). Удмуртская правда. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 Павел Пряников (2013 թ․ նոյեմբերի 21). «Террористов Бразинскасов погубила свобода и антикоммунизм» (Russian). Russkaya Planeta. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 7-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 Николай Медвенский (2010 թ․ հոկտեմբերի 22). «Погибла, защищая экипаж и пассажиров...» (PDF) (Russian). Новый день. էջ 3. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Andrey Mikhailov (2012 թ․ հոկտեմբերի 15). «USA gave shelter to USSR's first air terrorists». Pravda.ru. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նադեժդա Կուրչենկո» հոդվածին։