Հիսարյան լեռնաշղթա
Հիսարյան լեռնաշղթա (ուզբ.՝ Hisor tizmasi), լեռնաշղթա Միջին Ասիայում, Պամիրա-Ալայան լեռնահամակարգի արևմտյան մասում (Ուզբեկստան և Տաջիկստան)։ Երկարությունը մոտ 200 կմ է, բարձրությունը՝ մինչև 4643 մ։ Ջրբաժան է Զերավշանի և Ամուդարյայի ավազանների միջև։ Կազմված է բյուրեղային ապարներից, թերթաքարերից, ավազաքարերից և գրանիտներից։ Կենտրոնական մասում է Իսկանդերկուլ (2176 մ) լիճը։ Լանջերին մերձարևադարձային տափաստաններ են, դրանցից վեր՝ ճմախոտային և ծառաթփուտային բուսականություն, ավելի վեր՝ ենթալպյան, ալպյան մարգագետիններ[2] և լեռնային քսերոֆիտներ։
Հիսարյան լեռնաշղթա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա |
Երկիր | Տաջիկստան և Ուզբեկստան |
Նյութ | գրանիտ |
Լեռնաշղթա | Pamir-Alay?[1] |
Բարձրություն (ԲԾՄ) | 4643 մետր |
Երկարություն | 200 կմ |
Մեծագույն գագաթ | Khazret Sultan? |
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 423)։ |