Բինթ Ջուբեյլի շրջան
Բինթ Ջուբեյլ (արաբ․՝ قضاء بنت جبيل), Լիբանանի 25 շրջաններից մեկը, մտնում է Նաբատիայի մարզի կազմի մեջ։ Շրջանի վարչական կենտրոնն է հանդիսանում Բինթ Ջուբեյլ քաղաքը։ Շրջանի բնակչությունը կազմում է 58 300 մարդ։
Բինթ Ջուբեյլի շրջան արաբ․՝ قضاء بنت جبيل | |
---|---|
Երկիր | Լիբանան |
Կարգավիճակ | Լիբանանի շրջան |
Մտնում է | Նաբատիայի մարզ |
Վարչկենտրոն | Բինտ Ջաբիլ |
Բնակչություն | 58 300[1] |
Տարածք | 260 |
Ժամային գոտի | UTC+2 |
Աշխարհագրություն
խմբագրելՇրջանը գտնվում է Լիբանանի հարավային մասում և զբաղեցնում է 260 կմ² տարածք։ Հյուսիսում և հյուսիս-արևելքում սահամանակից է Մերջ Այունի շրջանին, արևմուտքում և հյուսիս-արևմուտքում՝ Սուրի շրջանին, հարավում՝ Իսրայելի պետությանը։
Համայնքներ
խմբագրելՇրջանը բաժանվում է 36 համայնքների[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Caza de Bent Jbayl» (ֆրանսերեն). Localiban-Centre de ressources sur le développement local au Liban. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 8-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բինթ Ջուբեյլի շրջան» հոդվածին։ |