ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Նյուպորտում (2014)

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Նյուպորտում (2014 թվականի սեպտեմբերի 4-5), 26-րդ բարձր մակարդակի հանդիպում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների միջև[1][2]։ Հանդիպումը տեղի է ունեցել Նյուպորտ քաղաքում (Հարավային Ուելս

Հանգամանքներ խմբագրել

Սա ՆԱՏՕ-ի երրորդ գագաթնաժողովն է, որը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում. առաջինը Լոնդոնում անցկացվել է 1977 թվականին, իսկ մյուսը՝ 1990 թվականին։ ՆԱՏՕ-ի պատմության խոշորագույն գագաթաժողովներից մեկը՝ 33 գործընկեր երկրների, այդ թվում՝ միջազգային կազմակերպության (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵՄ) շուրջ 60 բարձրաստիճան պաշտոնյաներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ մասնակցել են գագաթնաժողովին[3]։

«Սառը պատերազմի» ավարտից հետո առաջին անգամ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ռուսական պատվիրակությունը չի հրավիրվել[4]։

Պատմության մեջ առաջին անգամ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հրավիրված է եղել Մոլդովայի Հանրապետությունը[5]։

Օրակարգ խմբագրել

Գագաթնաժողովի հարցերը նախ և առաջ վերաբերում Էին Աֆղանստանում տիրող իրավիճակին[6], մասնավորապես, քննարկվել Է ՆԱՏՕ-ի ուժերի կողմից տեղական ուժային կառույցներին անվտանգության ապահովման գործառույթների փոխանցման գործընթացը, ինչպես նաև 2015 թվականին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի նոր խորհրդատվական-ուսուցողական առաքելության ծավալման հեռանկարները։

Առանց պետությունների ղեկավարների և կառավարությունների ղեկավարների ուշադրության չի անցել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը։ Գագաթնաժողովի նախօրյակին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ այն դեպքում, երբ «Ռուսաստանն ապակայունացնում Է Ուկրաինան» և «անօրինական կերպով անեքսիայի է ենթարկել» Ղրիմը, ՆԱՏՕ-ն պետք է «կենտրոնանա Արևելյան դաշնակիցների երաշխիքների վրա»[7]։

Արդյունքներ խմբագրել

  • Որոշվել է ՆԱՏՕ-ի երկրներից որևէ մեկի վրա Ռուսաստանի հարձակման դեպքում շուրջ 4000 մարդուց բաղկացած բարձր պատրաստվածության միացյալ օպերատիվ խումբ ստեղծել[8][9]։ Հիմնական բազան և ուժերի հրամանատարական կենտրոնը նախատեսվում է տեղակայել Մեծ Բրիտանիայում։ Ռուսաստանի հետ սահմանակից երկրներում (Լեհաստան, Մերձբալթյան երկրներ) զորքերի տեղափոխման և ծավալման նախատեսվող ժամկետը չի գերազանցում 48 ժամը[8]։
  • Տեղի է ունեցել Ուկրաինա-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստը։ Ուկրաինայի նախագահի մասնակցությամբ այդ հանդիպմանը քննարկվել են ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի միջև համագործակցության բարելավման հարցերը[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. NATO Summit Wales 2014
  2. NATO Summit Wales 2014
  3. В Великобритании стартует саммит НАТО
  4. «Россию не пригласили на саммит НАТО». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 30-ին.
  5. Молдова вперше братиме участь у саміті НАТО, який пройде в Південному Уельсі Արխիվացված 2014-08-13 Wayback Machine (ուկր.)
  6. Наступний саміт НАТО відбудеться у вересні у Південному Уельсі Արխիվացված 2014-08-17 Wayback Machine(ուկր.)
  7. Кемерон радить НАТО зробити «невелике попередження» у відповідь на будь-яку загрозу Արխիվացված 2014-09-09 Wayback Machine(ուկր.)
  8. 8,0 8,1 Jonathan Marcus (2014 թ․ սեպտեմբերի 5). «Ukraine truce shaken by new shelling». BBC News (անգլերեն). BBC. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 8-ին.
  9. John-Thor Dahlburg (2014 թ․ սեպտեմբերի 5). «NATO creates 'spearhead' to deter Russia» (անգլերեն). Associated Press. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 6-ին.
  10. НАТО зробить партнерство з Україною сильним Արխիվացված 2014-08-15 Wayback Machine (ուկր.)

Արտաքին հղումներ խմբագրել