Յուրևյան գիշերը կամ Յուրիի գիշերը (անգլ.՝ Yuri's Night), միջազգային տոն, որը նշվում է ամեն տարի ապրիլի 12-ին` ի հիշատակ մարդու առաջին թռիչքի դեպի տիեզերք։

Յուրևյան գիշեր

Տեսակտոն
ԱմսաթիվԱպրիլի 12
սկսած2001
Հաստատվածապրիլի 12, 2001
Անվանված էՅուրի Գագարին
Ի հիշատակՎոստոկ-1
ՀիմնադիրLoretta Hidalgo Whitesides? և George T. Whitesides?
Կայքyurisnight.net(անգլ.)

Նկարագրություն խմբագրել

Տոնը իր անունը ստացել է Յուրի Գագարինի անունով, որն առաջին անգամ եղել է տիեզերքում «Վոստոկ» տիեզերանավով, 1961 թվականի ապրիլի 12-ին։ «Յուրիի գիշեր» տոնի ստեղծումը նպատակ ուներ բարձրացնել հանրության հետաքրքրությունը դեպի տիեզերքի ուսումնասիրումը և ոգեշնչել նոր սերնդին` ուսումնասիրել տիեզերական տարածությունը։

«Յուրիի գիշեր» տոնը ստեղծել են Լորետտա Հիդալգոն, Ջորջ Ուայթսայդը (անգլ.՝ George T. Whitesides) և Տրիշ Հարները։ Առաջին անգամ տոնը նշվել է 2001 թվականի ապրիլի 12-ին, մարդու` դեպի տիեզերք թռիչքի 40-ամյակին[1]։

Պատմություն խմբագրել

2004 թվականին տոնը նշվել է 34 երկրներում, որտեղ անց էին կացվում 75 միջոցառումներ։ Տոնակատարությունը անց է կացվել Լոս Անջելեսում, Ստոկհոլմում, Անտարկտիկաում, Սան Ֆրանցիսկոում, Թել Ավիվում, Տոկիոում և Միջազգային տիեզերական կայանում։ Լոս Անջելեսում տոնակատարությանը մասնակցել են ավելի քան 100 հայտնի անձինք, որոնց մեջ էին Ռեյ Բրեդբերին, տիեզերական զբոսաշրջիկ Դենիս Տիտոն, X-Prize հիմնադիր Փիթր Դիամանդիսը, Լենս Բասը NSYNC-ից և Սթարք Թրեք հեռուստաընկերության դերասանուհի Նիշել Նիկոլսը։

2007 թվականին տոնը նշվել է նաև NASA Ames Research Center-ում, Սան Ֆրանցիսկոյում։ Տիեզերանավերի համար օդանավարանում անց էին կացվում նոր տեխնոլոգիաների գեղարվեստական ինստալյացիաներ և ցուցադրություններ։

2011 թվականի ապրիլի 12-ին նշվել է Գագարինի թռիչքի 50-ամյակը[1][2]։ 27-րդ արշավանքի անձնակազմը Միջազգային տիեզերական կայանից դեպի Երկիր է ուղարկել հատուկ վիդեո հաղորդագրություն` ցանկանալով ուրախ «Յուրևյան գիշեր» Գագարինի թռիչքի 50-ամյակին։ Անձնակազմը, այդ թվում նաև հրամանատար Դմիտրի Կոնդրատևը, թռիչքային ինժիներներ Անդրեյ Բորիսենկոն, Քեթրին Քոլմանը, Ալեքսանդր Սամոկուտաևը, Պաոլո Նեսպոլին և Ռոն Գարան, գրել են շնորհավորանքներ ռուսերեն, անգլերեն և իտալերեն լեզուներով, հագնելով սև սպորտային վերնաշապիկ` «Յուրևյան գիշեր» տոնի տարբերանշանով[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • «The World Space Party». Yuri's Night (անգլերեն) — [Պաշտոնական կայք].
  • «Events». Yuri's Night (անգլերեն) — [Յուրիի գիշերվա իրադարձություններն ըստ երկրների].