Յուրի Փոթսման
Յուրի Փոթսման (հուլիսի 1, 1994[1], Ռաիկյուլա, Ռապլամաա, Էստոնիայի Հանրապետություն), էստոնացի երգիչ: Ներկայացրել է Էստոնիան «Եվրատեսիլ 2016 երգի մրցույթում»` երգելով «Play» ստեղծագործությունը[2]: Պայմանագիր է կնքել «Universal Music Baltics»-ի հետ[3]:
Յուրի Փոթսման | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | էստ․՝ Jüri Pootsmann |
Ծնվել է | հուլիսի 1, 1994[1] (26 տարեկան) Ռաիկյուլա, Ռապլամաա, Էստոնիայի Հանրապետություն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ երաժշտություն |
Մասնագիտություն | երգիչ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Universal Music Group |
Կայք | juripootsmann.com |
Jüri Pootsmann Վիքիպահեստում |
ԳործունեությունԽմբագրել
2015 թվականի փետրվարին Յուրին մասնակցել է «Էստոնական սուպերսթար» (էստ․՝ Eesti otsib superstaari) նախագծի վեցերորդ եթերաշրջանին, որը հեռարձակվել է էստոնական TV3 հեռուստաալիքով: Հաղթել է մրցույթը 2015 թվականի մայիսի 31-ին, երբ նրա դեբյուտային սինգլը՝ «Torm»-ը, թողարկվեց: Այդ երգով զբաղեցրել է Էստոնիայի հիթ-շքերթի յոթերորդ հորիզոնականը: 2015 թվականի նոյեմբերի 15-ին թողարկել է իր «Aga Siis» սինգլը, որով զբաղեցրել է առաջին հորիզոնականը Էստոնիայի հիթ-շքերթում:
Եվրատեսիլ երգի մրցույթԽմբագրել
2016 թվականին Յուրին հայտարարել է Էստոնիայի ազգային ընտրությանը՝ «Eesti Laul 2016»-ին, իր մասնակցության մասին: Փետրվարի 20-ին տեղի է ունեցել մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը, որտեղ Փոթսմանը ելույթ է ունեցել իր «Play» երգով և անցել եզրափակիչ: Եզրափակիչը կայացել է 2016 թվականի մարտի 5-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում գտնվող Սակու Սուուրհալում: Եզչափակչում գրավել է առաջին հորիզոնականը. նրա օգտնին քվեարկել էին 32.394 հազար մարդ:
Եվրատեսիլում Յուրին երգում էր առաջին կիսաեզրափակչում: Յուրին գրանցել է Էստոնիայի վատագույն արդյունքը. Եվրատեսիլում կիսաեզրափակչում գրավել է 18-րդ, իսկ ընդհանուր մրցույթում՝ 42-րդ հորիզոնականը:
Անձնական կյանքԽմբագրել
Յուրի Փոթսմանը, ինչպես նաև էստոնացի դպրոցականների մեծ մասը, երգել է դպրոցական երգչախմբում, բայց երբեք մենակատար չի եղել։ Մանկության տարիներին Յուրիի ձայնի տոնն այնքան բարձր է եղել, որ Յուրին ստիպված է եղել երգչախմբում երգել ոչ թե տղաների, այլ աղջիկների հետ։ Ազատ տիրապետում է դանիերենին։ Ազատ ժամանակ սիրում է զբոսնել բնության մեջ, հատկապես էստոնական անտառներում:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ Nilsson Helena (մարտի 5, 2016)։ «Jüri Pootsmann to represent Estonia in Stockholm»։ eurovision.tv։ European Broadcasting Union։ Վերցված է մարտի 5, 2016
- ↑ «Universal Music Baltics» (en-US)։ Վերցված է 2019-06-23