Յուրի Սումբատյան
Յուրի Հայկի Սումբատյան (1924, Ստեփանավան, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ փիլիսոփա։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1984), պրոֆեսոր (1986): Հայրենական պատերազմի (1941-1945) մասնակից։
Ծնվել է | 1924 Ստեփանավան, Բորչալուի գավառ, Վրացական Սոցիալիստական Խորհրդային Հանրապետություն, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
---|---|
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական համալսարան |
Ալմա մատեր | Նիկոլաևյան ինժեներական դպրոց և Համառուսական հեռական ֆինանսատնտեսագիտական ինստիտուտ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1984) |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն |
Կենսագրություն խմբագրել
Յուրի Սումբատյանը ծնվել է 1924 թվականին, Ստեփանավանում։ 1954 թվականին ավարտել է Լենինգրադի բարձրագույն ռազմամանկավարժական ինստիտուտը, միաժամանակ՝ Համամիութենական ֆինանսատնտեսագիտական ինստիտուտը (1954): 1978-1996 թվականներին եղել է Մոսկվայի պետական համալսարանի գիտական կոմունիզմի և քաղաքագիտության ամբիոնների դասախոս։ 1994 թվականին եղել է ժողովուրդների բարեկամության ռուսաստանյան համալսարանի քաղաքագիտության ամբիոնի պրոֆեսոր[1]։
Աշխատությունները վերաբերում են զարգացող երկրների քաղաքական սոցիոլոգիայի հիմնախնդիրներին, Ասիայի, Աֆրիկայի և Լատինական Ամերիկայի երկրներում քաղաքական գործընթացների և քաղաքական վարչակարգի հարցերին։ Հեղինակ է բուհական դասագրքերի և ուսումնական ձեռնարկների[1]։
Երկեր խմբագրել
- Африка и мир: Тропическая Африка от авторитаризма к политическому плюрализму?, М., 1996 (համահեղինակ).
Հոդվածներ խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 507։
- ↑ Сумбатян, Юрий Гайкович (1996). «Военные режимы и армия: африканский опыт». Социологические исследования. Journal Article (ռուսերեն) (4): 75–79.
- ↑ Сумбатян, Юрий Гайкович (1994). «Тоталитаризм как категория политической социологии». Социологические исследования. Journal Article (ռուսերեն) (1): 13–16.