Յուրի Հակոբյան (1953, փետրվարի 5, Ադրբեջան, Սումգայիթ - 1992, նոյեմբերի 1, գյուղ Առաջաձոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն), հայ ազատամարտիկ։

Յուրի Յախշևիչ Հակոբյան
1953, փետրվարի 5 - 1992, նոյեմբերի 1
ԾննդավայրԱդրբեջան Սումգայիթ, Ադրբեջան
Մահվան վայրԼՂՀ Առաջաձոր
Մարտեր/
պատերազմներ
Արցախյան ազատամարտ
Սումգայիթի ջարդեր

Կենսագրություն խմբագրել

Յուրի Հակոբյանը ծնվել է 1953 թվականի փետրվարի 5-ին, Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում։

Ավարտել է միջնակարգ դպրոցը։

Ծառայել է Խորհրդային Հայաստանում։ Զորացրվելուց հետո աշխատել է որպես էլեկտրամոնտյոր։ Սումգայիթի ջարդերից հետո ընտանիքի հետ բնակություն է հաստատել Ստեփանակերտում։

Արցախյան ազատամարտի ակտիվ գործիչներից էր։ Նրա նախաձեռնությամբ ստեղծվել է «Վրեժ» ջոկատը, որտեղ ընդգրկվել են Սումգայիթի փախստականները։

Յուրին մասնակցել է նաև Ասկերանի շրջանի գյուղերի պաշտպանական մարտերին։

Յուրի Հակոբյանը մահացել է 1992 թվականի նոյեմբերի 1-ին, Արցախի Մարտակերտի շրջանի Առաջաձոր գյուղում։ Թաղված է Ստեփանակերտի Արմենավան գերեզմանոցում

Մրցանակներ խմբագրել

  • Արցախի Հանրապետության «Արիության համար» մեդալի դափնեկիր (Հայաստան, հետմահու)։

Աղբյուրներ խմբագրել

Մատենագրություն խմբագրել