Յուրի Գագարինի հուշարձան (Լենինյան պողոտա)

Յուրի Գագարինի հուշարձան (ռուս.՝ Памятник Гагарину на Ленинском проспекте), քանդակագործ Պավել Բոնդարենկոյի աշխատանքը։ Գտնվում է Մոսկվայում։ Տեղադրվել է 1980 թվականի հուլիսի 4-ին։ Հուշարձանը պատրաստված է տիեզերական նավերի կառուցման համար օգտագործվող տիտան մետաղից։ Հուշարձանն ունի մշակութային ժառանգության օբյեկտի կարգավիճակ[1]։

Յուրի Գագարինի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և արձան
ՔանդակագործPavel Bondarenko?
Ստեղծումհուլիսի 4, 1980
Բարձրություն12,5 մետր և 30 մետր
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրGagarinsky District?
ՓողոցGagarin Square?
Նյութտիտան
Հիմնական թեմաՅուրի Գագարին
Ներկա վիճակՄշակութային նշանակության հուշարձան (№ 7737948000)
 Monument to Yuri Gagarin at Leninsky Prospekt Վիքիպահեստում

Նկարագրություն խմբագրել

Գագարինի հուշարձանը տեղադրվել է 1980 թվականին Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ[2] Լենինյան պողոտայի Գագարին հրապարակում։ Հուշարձանի հեղինակներն են քանդակագործ Պավել Բոնդարենկոն, ճարտարապետներ Յակով Բելոպոլսկին, Ֆ. Մ. Գաջևսկին, կոնստրուկտոր Ա. Ֆ. Սուդակովը[3]։ Բարձր շերտավոր պատվանդանի վրա տեղադրված է Յուրի Գագարինի՝ տիտանից ստեղծված քանդակը, որի բարձրությունը կազմում է 42,5 մետր, քաշը՝ 12 տոննա[2]։ Հուշարձանի ներքևում է գտնվում «Վոստոկ» տիեզերանավի իջեցման ապարատի կրկնօրինակը, որով 1961 թվականի ապրիլի 12-ին Յուրի Գագարինն առաջին անգամ թռել է տիեզերք[3]։

Հուշարձանի տեղադրման վայրը պատահական չի ընտրվել, հենց Լենինյան պողոտայով է Յուրի Գագարինը Վնուկովո օդանավակայանից եկել է քաղաք, որպեսզի ԽՄԿԿ Կենտկոմին զեկուցի դեպի տիեզերք առաջին թռիչքի արդյունքների մասին[4]։ Գագարինի հրապարակն ամենամեծերից մեկն է Մոսկվայում։ Ճարտարապետների մտահղացմամբ հուշարձանը պետք է տեսանելի լիներ Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհից[2]։ Համարվում է, որ հուշարձանի տեղաշարժումը ցանկացած ուղղությամբ խախտում է հեղինակային մտահղացումը։

Հեղինակներն օգնության նպատակով դիմեցին Ավիացիոն նյութերի համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի մասնագետներին, որոնք քանդակի համար առաջարկում էին տիտանի ВТ5Л համաձուլվածք, որպես առավել տեխնոլոգիական և փայլուն մակերես ունեցող և ընդունելի գունային տոնայնությամբ։ Բացի այդ մասնագետների կողմից մշակվել էին հատուկ տեխնիկական պայմաններ, որոնց համապատասխան էլ մատակարարվում էին ВТ5Л համաձուլվածքի ձուլակտորներ թթվածնի ցածր պարունակությամբ (0,12%)։

Հուշարձանը պատրաստվեց կարճ ժամանակահատվածում Բալաշիխինսկի ձուլման մեխանիկական գործարանում, որի մշակումը սկսվեց 1979 թվականին։ Յուրի Գագարինի տիտանե քանդակը հավաքվել է 238 ձուլակտորներից, որոնք ամրացվել են հեղյուսներով և զոդման միջոցով։ Խնդիրներ ծագեցին ամենամեծ հատվածամասի` տիեզերագնացի դեմքի պատրաստման ընթացքում։ Նրա քաշը կազմեց 300 կգ, որը զգալիորեն գերազանցում էր վակումային ձուլման վառարանի թույլատրելի նորման։ Յուրի Գագարինի հուշարձանը դարձավ աշխարհում տիտանից պատրաստված խոշորածավալ հուշարձանը[2][5]։

Գագարինի քանդակը սլանում է դեպի վեր։ Բարձր եզրավոր պատվանդանը համարվում է կարևոր բաղադրիչներից մեկը և խորհրդանշում է տիեզերական հրթիռի մեկնարկը[6]։ Հուշարձանի վրա գրված է.

  1961 թ-ի ապրիլի 12-ին խորհրդային «Վոստոկ» տիեզերանավով մարդը թռիչք կատարեց երկրագնդի շուրջը։ Տիեզերք թռած առաջին մարդը Խորհրդային Սովետական Սոցիալիստական Հանրապետության քաղաքացի Յուրի Ալեքսեևիչ Գագարինն է»։  


Լենինի պողոտայում գտնվող Գագարինի հուշարձանը արվեստում խմբագրել

  Արտաքին տեսաֆայլեր
  Գագարին հուշարձանը թռավ

Մամուլի տեղեկատվությամբ 2010 թվականի դեկտեմբերի 23-ի երեկոյան Գագարինի հուշարձանը դարձավ լուսային ինստալյացիայի մաս։ Նախապես անջատվեց հուշարձանի ստորին մասի թեթև լուսավորումը։ Այնուհետև մի քանի լազերային սարքավորումներ լուսավորեցին Գագարինի քանդակը, իսկ նրա ոտքերի տակ թվեր երևացին, որոնք խորհրդանշում են հետհաշվարկը։ Դրանից հետո Գագարինի ոտքերի տակից բոցավառվեց «կրակե շիթը», և պատրանք ստեղծվեց, որ նա թռավ դեպի վեր։ Որոշ ժամանակ հուշարձանը տեսանելի չէր, որից հետո միացավ ստանդարտ լուսավորությունը և բոլորը համոզվեցին, որ հուշարձանը տեղում է[7][8]։

Գրականություն խմբագրել

  • Литейно-механический завод // Подмосковная Балашиха: Город. Люди. История / Коллектив авторов под руководством А. В. Рогачёва: Н. Б. Ефимочкина, Н. С. Любимов, С. Г. Нелипович, Т. С. Никулина, М. А. Чернова, Д. Б. Шустова; Отв. ред. В. Бармин. - М.: АСТ-ПРЕСС, 2000. - С. 69. - 192 с. - 5 000 экз. - ISBN 5-7805-0720-1.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Памятник Гагарину Ю.А.»։ reestr.answerpro.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2012-04-28 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Титан из Подмосковья»։ ivanovo.kp.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2011-05-01 
  3. 3,0 3,1 «Памятник Гагарину в Москве может рухнуть»։ newsru.com։ 29 января 2003։ Արխիվացված օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2011-05-01 
  4. «Памятник Гагарину»։ Արխիվացված է օրիգինալից 2011-09-07-ին։ Վերցված է 2018-03-16 
  5. «Искусство литья в XX веке»։ uzcm.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2011-05-01 
  6. «Памятники Москвы. Памятник Ю. А. Гагарину на Проспекте Ленина»։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-28-ին։ Վերցված է 2018-03-16 
  7. «Световая инсталляция «отправила в космос» московский памятник Гагарину»։ lenta.ru։ 24.12.2010։ Արխիվացված օրիգինալից 2012-07-29-ին։ Վերցված է 2011-05-01 
  8. «Неизвестные заставили «взлететь» памятник Гагарину на Ленинском проспекте Москвы»։ gzt.ru։ 23.12.2010։ Վերցված է 2011-05-01 

Արտաքին հղումներ խմբագրել