Յուրի Պետրովիչ Արտյուխին0 (ռուս.՝ Ю́рий Петро́вич Артю́хин, հունիսի 22, 1930(1930-06-22), Պերշուտինո (Մոսկվայի շրջան), Klin urban settlement, Կլինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 4, 1998(1998-08-04), Աստղավան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան), ԽՍՀՄ տիեզերագնաց-օդաչու, ինժեներ, փոխգնդապետ, Խորհրդային Միության հերոս (1974)։ ԽՄԿԿ անդամ 1957 թվականից։

Յուրի Արտյուխին
Դիմանկար
Ծնվել էհունիսի 22, 1930(1930-06-22)
ԾննդավայրՊերշուտինո (Մոսկվայի շրջան), Klin urban settlement, Կլինսկի շրջան, Մոսկվայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 4, 1998(1998-08-04) (68 տարեկան)
Մահվան վայրԱստղավան, Մոսկվայի մարզ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԺուկովսկու անվան զինօդային ճարտարագիտական ակադեմիա (մարտ 1958)
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունճարտարագետ, տիեզերագնաց և օդաչու
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
 Yuri Artyukhin Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիան (1958 թ.ԽՍՀՄ տիեզերագնացների ջոկատի անդամ է 1963 թվականից։

1974 թվականի հուլիսի 3–19-ին Պավել Պոպովիչի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ–14» տիեզերանավով[1]։ 1974 թվականի հուլիսի 5-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ–3» ուղեծրային գիտակայանին և շարունակել թռիչքը։

Մահացել է 1998 թվականի օգոստոսի 4-ին քաղցկեղից[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Simonov, Andrey. «Артюхин Юрий Петрович» [Artyukhin Yury Petrovich]. warheroes.ru (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. «Cosmonaut Biography: Yuri Artyukhin». www.spacefacts.de. Վերցված է 2019 թ․ մայիսի 9-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 149