Յուրե Ռոբիչ
Յուրե Ռոբիչ (սլովեներեն՝ Jure Robič, Slovenian:ˈjuːˌrɛ ˈrobɪtʃ. ապրիլի 10, 1965[1], Եսենիցե, Upper Carniola Statistical Region, Սլովենիա - սեպտեմբերի 24, 2010[2], Plavški Rovt, Municipality of Jesenice, Upper Carniola Statistical Region, Սլովենիա[3]), սլովենիացի հեծանվորդ]], ով համբավվել է հատկապես «Մրցարշավ Ամերիկայով» մրցումներում տարած հաղթանակներով։ Մահացել է երիտասարդ հասակում՝ 2010 թվականի սեպտեմբերի 24-ին Սլովենիայի Եսենիցե քաղաքի մերձակա լեռնային անտառի նեղ ճանապարհին դիմացից եկող մի ավտոմեքենայի հեծանիվով բախվելու հետևանքով ստացած վնասվածքներից[3][4]։
Յուրե Ռոբիչ | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | արական |
Մասնագիտացում՝ | հեծանվորդ |
Երկիր՝ | ![]() ![]() |
Ծննդյան ամսաթիվ՝ | ապրիլի 10, 1965[1] |
Ծննդավայր՝ | Եսենիցե, Upper Carniola Statistical Region, Սլովենիա |
Մահվան ամսաթիվ՝ | սեպտեմբերի 24, 2010[2] (45 տարեկան) |
Մահվան վայր՝ | Plavški Rovt, Municipality of Jesenice, Upper Carniola Statistical Region, Սլովենիա |
Ռոբիչը «Մրցարշավ Ամերիկայով» մրցումներում հաղթել է հինգ անգամ՝ 2004, 2005, 2007, 2008 և 2010 թվականներին[5]. դա այն ժամանակ ռեկորդային ցուցանիշ էր։ 2009 թվականին զրկվել է տիտղոսից միտումնավոր անարդար մրցավարության պատճառով[6]։
2004 թվականի սեպտեմբերի 19-ին նա 24-ժամյա խճուղային հեծանվավազքի աշխարհի ռեկորդ է սահմանել՝ առանց դադար առնելու անցնելով 834,77կիլոմետր[7]։ 2005 թվականին էլ ճանաչվել է Le Tour Direct մրցարշավի հաղթող՝ 7 օր 19 ժամ 40 րոպեում անցնելով 4.023 կիլոմետր[8]։ Ռոբիչը DOS-Ras Race Across Slovenia հեծանվավազքի քառակի, Tour Direct-ի կրկնակի և 2010 թվականին անցկացված Tortour-ի հաղթող է[9]։ Հաղթանակներ է տարել նաև Maraton Franja, Juriš na Vršič մրցարշավներում։ 1988-1994 թվականներին եղել է խճուղային հեծանվավազքի Սլովենիայի չեմպիոնը, հայրենի երկրի հավաքականի կազմում հաջողությամբ մասնակցել միջազգային մրցումների։ Նա ընդհանուր առմամբ հաղթել է հարյուրից ավելի մրցարշավներում, առնվազն 150 անգամ բարձրացել պատվո պատվանդանին։
Ռոբիչը գերազանց արդյունքներ է ցուցաբերել հատկապես մարզիկներից առանձնակի մեծ տոկունություն պահանջող մրցարշավներում[10]։ Այսպես. 2004 թվականին՝ ութ օր շարունակված «Մրցարշավ Ամերիկայով» մրցումների ժամանակ ընդհանուր առմամբ քնել է ընդամենը ութ ժամ, անցել 2.958,5 կիլոմետր։
Մարզական առանձնահատուկ նվաճումների համար նա հռչակվել է աշխարհի «Տարվա մարզիկ», Սլովենիայի «Տարվա մարզիկ»՝ արժանանալով համապատասխան մրցանակների։ Մրցանակներ է ստացել նաև արդար մրցակցության և սպորտում հանդուժողականություն ցուցաբերելու համար։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.obrazislovenskihpokrajin.si/oseba/robic-jure/
- ↑ 2,0 2,1 2,2 http://velonews.competitor.com/2010/09/news/raam-winner-jure-robic-dies-in-traffic-accident_142872
- ↑ 3,0 3,1 RTV Slovenija – Na gozdni cesti nad Jesenicami umrl kolesar Jure Robič (In Slovenian. Google translation.)
- ↑ September 2010 Cycling News 24։ «Jure Robic killed in accident»։ cyclingnews.com
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-11-16-ին։ Վերցված է 2022-05-15
- ↑ «Wyss Wins RAAM, Robic Drops Out! | UltraRob's Adventures»
- ↑ «www.cyclingnews.com - the world centre of cycling»։ autobus.cyclingnews.com
- ↑ «Le Tour Direct 2005»։ Արխիվացված է օրիգինալից February 5, 2013-ին
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 2010-12-01-ին։ Վերցված է 2010-08-07
- ↑ Daniel Coyle (February 5, 2006)։ «That Which Does Not Kill Me Makes Me Stranger»։ New York Times
Արտաքին հղումներԽմբագրել
- "Bicycle Dreams" Award Winning Documentary Film starring Jure Robic Archived 2014-05-17 at the Wayback Machine.
- "Race Across America" NBC-TV Film detailing Jure Robic's First RAAM victory
- NY Times article
- Bikeradar.com article
- MSNBC article
- Radiolab episode featuring Robič
- "Hell on Two Wheels" award winning book about 2009 Race Across America featuring Robič Archived 2022-06-29 at the Wayback Machine.