Յուրգիս Բալթրուշայտիս (որդի)

Յուրգիս Բալթրուշայտիս (լիտ. ՝ Jurgis Baltrušaitis, մայիսի 7, 1903(1903-05-07)[1][2], Մոսկվա, Ռուսական կայսրություն - հունվարի 25, 1988(1988-01-25)[1][3][2], Փարիզ), լիտվացի արվեստի պատմաբան, արվեստաբան և արվեստի համեմատական հետազոտությունների հիմնադիր։ Նա բանաստեղծ և դիվանագետ Յուրգիս Բալթրուշայտիսի որդին էր։ Նրա աշխատանքների մեծ մասը գրվել է ֆրանսերեն, չնայած նա միշտ շեշտում էր իր լիտվական ծագումը։ Այն բանից հետո, երբ Լիտվան 1945 թվականին բռնագրավվեց ԽՍՀՄ կողմից, ծառայել է որպես աքսորյալ դիվանագետ։

Յուրգիս Բալթրուշայտիս
Ծնվել էմայիսի 7, 1903(1903-05-07)[1][2]
ԾննդավայրՄոսկվա, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 25, 1988(1988-01-25)[1][3][2] (84 տարեկան)
Մահվան վայրՓարիզ
Քաղաքացիություն Լիտվա
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունարվեստագետ
ԱշխատավայրՆյու Յորքի համալսարան, Եյլի համալսարան և Վիտովտ Մեծի համալսարան
Ծնողներհայր՝ Յուրգիս Բալթրուշայտիս
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունSecció Històrico-Arqueològica de l’Institut d’Estudis Catalans?[4]

Կենսագրություն խմբագրել

Բալթրուշայտիսը ծնվել է Մոսկվայում։ Նրա առաջին ուսուցիչներից մեկը ռուս բանաստեղծ և գրող Բորիս Պաստեռնակն էր։

1924 թվականին նա տեղափոխվեց Փարիզ և սկսեց թատերական ուսումնասիրություններ Սորբոնում, ապա նախընտրեց ուսումնասիրել արվեստի պատմությունը։ Հետագայում նա ուսումնասիրություններ է կատարում Հայաստանում, Վրաստանում, Իսպանիայում, Իտալիայում և Գերմանիայում՝ 1931 թ.-ին Սորբոնում ստանալով դոկտորի կոչում։ Նույն թվականին նա դարձավ Փարիզի Լիտվական լեգատիայի մշակութային կցորդ։

1933-1939 թվականներին Բալթրուշայտիսը արվեստի պատմություն է դասավանդել Կաունասի համալսարանում, ինչպես նաև դասախոսել է Սորբոնում և Լոնդոնի Վարբուրգի ինստիտուտում։

Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո նա դասախոսություններ է կարդացել Նյու Յորքի համալսարանում, Յեյլի համալսարանում, Հարվարդի համալսարանում և Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում[5]։

Բալթրուշայտիսը մահացել է Փարիզում։ Հայաստանում հիմնված է Յուրգիս Բալթրուշայտիս կրտսերի անվան մրցանակ[6]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Ambrose K. Baltrušaitis, Jurgis, II // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T2089151
  3. 3,0 3,1 3,2 Babelio (ֆր.) — 2007.
  4. http://apmembres2.iec.cat/detall.aspx?pkMembrePLE=32
  5. Կենսագրություն
  6. «Հայաստանում հանձնվեց Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի անվան 4-րդ մրցանակը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 12-ին.

Աղբյուրներ խմբագրել

  • Jurgis Baltrušaitis. Encyclopedia Lituanica I: 271-272. (1970-1978). Ed. Simas Sužiedėlis. Boston, Massachusetts: Juozas Kapočius. LCC 74-114275.
  • Annamaria Ducci, "Lietuvà: l'orizzonte lituano nell'opera di Jurgis Baltrušaitis", La favola dell'arte. Scritti in ricordo di Gemma Landolfi, Pisa: ETS, 2008, pp. 85–99, 978-884672153-2
  • Annamaria Ducci, "Baltrušaitis Jurgis", Dictionnaire d’histoire de l’art du moyen âge occidental, Paris: Robert Laffont, 2009, p. 108-109, 978-2-221-10325-8
  • Annamaria Ducci, "Le metamorfosi del gotico (nel 1960)", Nel cuore della meraviglia. Omaggio a Jurgis Baltrusaitis. Volume 1, 2010, 9788890522406 http://amsacta.unibo.it/2880/1/10._Ducci.pdf