Յուրա Հովսեփյան

հայ պատմաբան

Յուրա Հովսեփյան (մարտի 25, 1956(1956-03-25), Արտաշատ, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 16, 2011(2011-04-16), Երևան, Հայաստան), պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ։

Յուրա Հովսեփյան
Ծնվել է1956 մայիսի 25
ԾննդավայրԱրտաշատ
Մահացել է2011 թվականի ապրիլի 16
Մահվան վայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանպատմական գիտությունների թեկնածու
Մասնագիտությունպատմաբան
Աշխատանքդասախոս Երևանի պետական համալսարանում
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1956 թ. մայիսի 25-ին Արտաշատում։ 1973 թվականին ավարտել է Արտաշատի թիվ 4 միջնակարգ դպրոցը։ 1973-1974 թվականներին աշխատել է Արտաշատի կապի հանգույցում։ 1974-1976 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1977-1982 թվականներին ուսանել է Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետում, 1982-1985 թվականներին ուսումը շարունակել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի ասպիրանտուրայում՝ Հայոց պատմություն մասնագիտությամբ։ 1984-2011 թվականներին դասախոսել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետում։ 1987 թվականին մրցույթային կարգով ընտրվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի ասիստենտ։ 1989 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Ռազմական Կոմունիզմի քաղաքականության կենսագործումը Հայաստանում (պատմություն, պատմագրություն)» թեմայով։ 1993 թվականին նրան շնորհվել է դոցենտի գիտական կոչում։ 1988-2008 թվականներին եղել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետի Արհբյուրոյի նախագահ։ Տարիներ շարունակ եղել է Երևանի պատմության թանգարանի գիտական խորհրդի անդամ։ 2006 թվականին ղեկավարել է թեստային առաջադրանքներ մշակող խմբի աշխատանքները։ Հանկարծամահ է եղել սրտի կաթվածից 2011 թ. ապրիլի 16-ին, Երևանի իր տանը աշակերտների հետ մասնավոր պարապմունքի ժամանակ։ Երկու տասնյակից ավելի գիտական և գիտամեթոդական հոդվածների հեղինակ է։ Համահեղինակ է հինգ դասագրքերի։

Գրականություն խմբագրել