Բացել գլխավոր ցանկը

Յուտո Նագատոմո (ճապ.`長友 佑都, սեպտեմբերի 12 1986, Սայձյո), ճապոնացի պաշտպան, որը հանդես է գալիս Միլանի Ինտերում և Ճապոնիայի ազգային հավաքականում։ Հաղթել է Ասիայի գավաթը 2011 թվականին։

Football pictogram.svg
Յուտո Նագատոմո
ճապ.՝ 長友佑都
Yuto Nagatomo 2011.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Յուտո Նագատոմո
Ազգությունը ճապոնացի
Քաղաքացիությունը Flag of Japan.svg Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 12, 1986 (32 տարեկան)
Ծննդավայր Սայձյո, Ճապոնիա
Հասակ 170 սմ
Քաշ 68 կիլոգրամ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ինտեր
Համար 55
Պատանեկան կարիերա
2002-2004
2005-2007
Ճապոնիա Խիգաշի Ֆուկուոկա
Ճապոնիա Ունիվերսիտետ Մեյձի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007-2010
2010-2011
2011-
Ճապոնիա Տոկիո
Իտալիա Չեզենա
Իտալիա Ինտեր
72(5)
16(0)
114(10)
Ազգային հավաքական
2007-2008
2008-
Ճապոնիա Ճապոնիայի ՖԱՀ (Մ23)
Ճապոնիա Ճապոնիայի ՖԱՀ
6(1)
76(3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բովանդակություն

ԿարիերաԽմբագրել

Տոկիո

Նագատոմոն իր կարիերան սկսել է Տոկիո ֆուտբոլային ակումբում, որի կազմում անցկացրել է 3.5 մրցաշրջան։ Նագատոմոն Տոկիոյի կազմում խաղացել է մինչև 2010 թվականը, և անցկացրել է 72 հանդիպում Ճապոնիայի առաջնության շրջանակներում։

Չեզենա

2010 թվականի հուլիսին Նագատոմոն վարձավճարով տեղափոխվել է իտալական Չեզենա[1]: Իսկ 2011 թվականի հունվարի 28-ին Չեզենան ամբողջովին գնել է ֆուտբոլիստի տրանսֆերը` 1.7 միլիոն եվրոյով։ Թիմի կազմում ֆուտբոլիստը անցկացրել է 16 հանդիպում։

Ինտեր

2011 թվականի հունվարի 31-ին նա տեղափոխվել է միլանյան Ինտեր[2] և ստացել է 55 համարը։ Փետրվարի 6-ին նա իր դեբյուտն է նշել մրցելով Ռոմայի[3] դեմ և փոխարինման է դուրս եկել 75-րդ րոպեին՝ Վեսլի Սնեյդերի փոխարեն։ Մարտի 6-ին նա իր առաջին գոլն է խփել միլանայան ակումբի կազմում՝ Ջենովայի[4] դեմ խաղում։

Ազգային հավաքականԽմբագրել

Նագատոմոն իր դեբյուտն ազգային հավաքականի կազմում նշել է 2008 թվականի մայիսի 24-ին մրցելով Կոտ դ'Իվուարի ազգային հավաքականի դեմ։ Նագատոմոն մասնակացել է 2010 թվականի աշխարհի առաջնությանը։

Գոլերը ազգային հավաքականի կազմումԽմբագրել

# Ամսաթիվ Վայր Մրցակից Հազիվ Արդյունք Տեսակ
1. նոյեմբերի 13 2008 Կոբե, Ճապոնիա Սիարիա ազգային հավաքական 3։1 Հաղթանակ Ընկերական խաղ
2. մայիսի 31 2009 Տոկիո, Ճապոնիա Բելգիայի ազգային հավաքական 4։0 Հաղթանակ Ընկերական խաղ
3. օգոստոսի 9 2009 Սիզդուոկա, Ճապոնիա Գոնկոնգի ազգային հավաքական 6։0 Հաղթանակ 2011 թվականի Ասիայի գավաթ

ՁեռքբերումներԽմբագրել

  • Իտալիայի գավաթակիր 2011
  • Ասիայի գավաթի գավաթակիր 2011

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Չեզենան վարձակալեց Նագատոմոյին
  2. Евро-Футбол. Ру: Ինտերը գնեց Նագատոմոյին
  3. Ինտեր v Ռոմա 5-3
  4. Ինտեր v Ջենովա 5-2

Արտաքին հղումներԽմբագրել