Յուջին Էլի

ամերիկացի օդաչու

Յուջին Բյորտոն Էլի (անգլ.՝ Eugene Burton Ely, հոկտեմբերի 21, 1886(1886-10-21), Williamsburg, Այովա շրջան, Այովա, ԱՄՆ - հոկտեմբերի 19, 1911(1911-10-19), Մեյկոն, Ջորջիա, ԱՄՆ), ամերիկացի օդաչու, ով պատմության մեջ առաջինը իրականացրեց թռիչք և վայրէջք, օգտագործելով նավի տախտակամածը։ Այդպիսով դառնալով տախտակամածային օդագնացության պիոներ[1]։

Յուջին Էլի
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 21, 1886(1886-10-21)
ԾննդավայրWilliamsburg, Այովա շրջան, Այովա, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 19, 1911(1911-10-19) (24 տարեկան)
Մահվան վայրՄեյկոն, Ջորջիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԱյովա նահանգի համալսարան
Մասնագիտությունօդաչու
Պարգևներ և
մրցանակներ
 Eugene Ely Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յուջի Էլին ծնվել է Վիլյամսբուրգ քաղաքում, Այովա նահանգ[2]։ 1901 թվականին Դավենպորտում ավարտել է միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը։ Ըստ որոշ տվյալների 1904 թվականին դարձել է Այովա նահանգի համալսարանի շրջանավարտը։ Էլին հետաքրքրվում էր մրցարշավի ավտոմոբիլներով, նույնիսկ մասնակցել է մրցարշավների[3][4]։ Որպես վարորդ աշխատել է կաթոլիկ քահանայի մոտ, ով կիսում էր նրա կիրքն արագության նկատմամբ։ Այովա Սիթիից Պորտլենդ անցման ժամանակ արագության ռեկորդ է սահմանել Franklin ավտոմոբիլով։ 1907 թվականի օգոստոսի 7-ին Սան Ֆրանցիսկոյում ամուսնացել է 17-ամյա Մեյբլ Հոլլիի հետ։ Երկու տարի անց նրանք տեղափոխվեցին Նևադա Սիթի[5]։

 
1911 թվական, հունվարի18։ Curtiss ինքնաթիռի վայրէջքը

1910 թվականի սկզբին զույգը տեղափոխվեց Պորտլենդ։ Էլին զբաղվում էր մեքենաների վաճառքով, աշխատում էր գործարար և մեքենաներ վաճառող Հենրի Վեմի համար։ Հենց այդ ժամանակ էլ ձեռք բերեց Գլեն Քարթիսի Curtiss Model D դիզայնի չորս մխանոց բիպլաններից մեկը[6]։ Ինքը Վեմը ինքնաթիռ կառավարել չգիտեր, բայց փորձառու ավտոարշավորդ Էլին համոզեց նրան, որ կարող է ինքնաթիռը օդ բարձրացնել։ Սակայն առաջին թռիչքն ավարտվեց վթարով։ Միջադեպը տեղի ունեցավ ցածր բարձրության վրա, բայց ինքնաթիռը լրջորեն վնասվեց։ Էլին որպես վթարի մեղավոր գնեց տիրոջից աերոպլանը, վերանորոգեց այն և սովորեց թռչել։ Շուտով Էլին տեղափոխվեց Մինեսոտա, որտեղ ավիացիոն ցուցահանդեսներից մեկի ժամանակ հանդիպեց Գլեն Քարթիսին, ում հետ պայմանավորվեց համագործակցության մասին։ 1910 թվականի հոկտեմբերի 5-ին Յուջին Էլին դաշնային օդաչուի լիցենզիա ստացավ[7][8]։

Թռիչքի առաջին փորձերը նավերից խմբագրել

1910 թվականի հոկտեմբերին Էլին և Քարթիսը Մերիլենդում կայացած ավիացիոն ցուցահանդեսի ժամանակ հանդիպեցին կապիտան Վաշինգտոն Չամբերսի հետ, ով ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նախարարի հրահանգով սովորում էր ավիացիայի կիրառման հնարավորությունները ռազմածովային ուժերի կարիքների համար։ Չամբերսն առաջարկեց մասնակցել փորձարկումներին և Յուջին Էլին համաձայնեց թռիչք կատարել նավի տախտակամածից[9][10]։

 
1910 թվական, նոյեմբերի 14։ Curtiss ինքնաթիռը թռչեց USS Birmingham տախտակամածից:

Ֆինանսիստ Ջոն Ռայանը փորձի համար առանձնացրեց 500 դոլար նավի տախտակամածին փայտե թռիչքուղի կառուցելու համար։ 1910 թվականի նոյեմբերի 14-ին բիպլան Curtiss Model D-ը Յուջին Էլի ղեկավարությամբ «Բիրմինգհեմ» հածանավի տախտակամածին կատարելով 25 մետրանոց ավտովազք, պլանավորելով 11 մետր բարձրությունից և վայրէջք կատարեց Համպտոն Ռոուդս ծովախորշի ափին։ Էլիի ինքնաթիռը թռչեց «Բիրմինգհեմ»-ից 2,5 մղոն հեռավորության վրա։ Չնայած ի սկզբանե պլանավորված էր թռչել ծովախորշի և նավահանգստի շուրջը։

1911 թվականի հունվարի 18-ին Էլին կատարեց պատմության մեջ նավի տախտակամածին վայրէջք կատարելու առաջին հաջող փորձը։

Մահ խմբագրել

1911 թվականի հոկտեմբերի 19-ին Մեյկոն կատարած ցուցադրական թռիչքի ժամանակ չկարողացավ ժամանակին ինքնաթիռը հանել վայրասլաց ուղղաձիգ թռիչքից, դա հանգեցրեց կործանման։ Էլին պարանոցի կոտրվածք ստացավ և մի քանի րոպե հետո մահացավ[8]։ Դիտորդները վերցրեցին ինքնաթիռի բեկորները և Յուջինի որոշ իրեր որպես հուշ։ Հուղարկավորել են հայրենի Վիլյամսբուրգում[9]։

Հիշատակ և պարգևներ խմբագրել

1933 թվականի փետրվարի 16-ին ԱՄՆ-ի կոնգրեսը հետմահու Յուջինին պարգևատրեց Թռիչքի վաստակի խաչով« ԱՄՆ-ի ռազմածովային ավիացիայի ստեղծման մեջ ունեցած զգալի վաստակի համար»։ Այսօր Յուժին Էլի անունը կարելի է տեսնել Նորֆոլկի ռազմածովային բազայի ամերիկյան ծովային ավիացիայի հազվագյուտ ցուցանադեսի ժամանակ, ինչպես նաև  Նյուպորտ Նյուս քաղաքում տեղադրված գրանիտե հուշատախտակին, որի շրջանում 1910 թվականին Յուջինը կատարեց իր պատմական թռիչքը «Բիրմինգհեմ» հածանավից[10]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «1900 census, Scott County, Iowa» (անգլերեն). Williamsburg (IA) Historical Commission Obituary Collection Index.
  2. «Davenport Daily Leader p. 4». Davenport Daily Leader. 1901 թ․ հունվարի 21.
  3. «Iowa City Daily Press August 26, 1904, p. 4; September 28, 1904, p. 4; December 3, 1904, p. 8; December 5». City Daily Press.
  4. Genforum Genealogy Արխիվացված 2012-03-05 Wayback Machine courtesy of Cathy Gowder
  5. «Nevada City Advocate». Time Magazine. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 10-ին.
  6. «Hiller B. Zobel, John H. Zobel, «Those Magnificent Men», pp.46-51». American Heritage. 2011.
  7. Mersky, P. (2011). «Ely's Flights – Part 1, The First Launch». Approach: The Naval Safety Center's Aviation Magazine. 56 (1): 3.
  8. 8,0 8,1 Skylark: the life, lies, and inventions of Harry Atwood. էջ 25.
  9. 9,0 9,1 «Cedar Rapids Evening Gazette, p.161». Cedar Rapids Gazette. 1911 թ․ հոկտեմբերի 21.
  10. 10,0 10,1 «U.S. Air Services, Vol. XVIII No. 3 p. 14». March 1933. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Գրականություն խմբագրել

  • Moore J. H. The Short, Eventful Life of Eugene B. Ely(անգլ.) // United States Naval Institute Proceedings. — 1981.
  • Щербаков В. 95 лет над палубой // Техника и вооружение : журнал. — 2007. — № 1. — С. 52. — ISSN 1682-7597.

Արտաքին հղումներ խմբագրել