Յուոզաս Նաույալիս (լիտ.՝ Juozas Naujalis ապրիլի 9, 1869(1869-04-09)[1], Kaunas District Municipality, Լիտվա - սեպտեմբերի 9, 1934(1934-09-09)[1], Կաունաս, Լիտվա)), լիտվացի կոմպոզիտոր և օրգանիստ, երգչախմբի դիրիժոր, երաժշտության մանկավարժ, լիտվական պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից մեկն է[2][3]։

Յուոզաս Նաույալիս
Ծնվել էապրիլի 9, 1869(1869-04-09)[1]
Kaunas District Municipality, Լիտվա
Երկիր Ռուսական կայսրություն և  Լիտվա
Մահացել էսեպտեմբերի 9, 1934(1934-09-09)[1] (65 տարեկան)
Կաունաս, Լիտվա
ԳերեզմանՊետրաշյունայ գերեզմանատուն
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունդիրիժոր, կոմպոզիտոր, երգեհոնահար, մանկավարժ, երաժշտության ուսուցիչ և խմբավար
Գործիքներերգեհոն
ԿրթությունՖրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան
Պարգևներ
Commander's Grand Cross of the Order of the Gediminas Մեծ Իշխան Գեդիմինասի Շքանշանի ղեկավար և Իտալիայի Թագի շքանշանի հրամանատար
 Juozas Naujalis Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Վարշավայի երաժշտական ինստիտուտի երգեհոնի դասարանը (1884-1889), այնուհետև մեկ տարվա ընթացքում սովորել է Զիգմունտ Նոսկովսկու կոմպոզիցիոն դասարանում (1889-1890): 1890 թվականին Լիտվայի տարբեր վայրերում աշխատել է որպես երգեհոն նվագող, 1892-1934-ական թվականներին՝ Կավնոյում։ Մոտ 1892 թվականին Կավնոում օրգանիստների և երգչախմբի դիրիժորների համար բացել է անհատական դասընթաց և դասավանդել այնտեղ։ Կովնոյում կազմակերպել է լիտվական գաղտնի «Դայնա» երգչախումբը (1899): 1905 թվականին դարձել է առաջին լիտվական օրինական գրախանութի և երեժշտական հրատարակության հիմնադիրը։ Հրատարակել է լիտվական առաջին երաժշտական ամսագիրը՝ «Վարգոնինինկաս» («Органист», 1909-1910): Օրգանիսնտերի դպրոցի և հասարակության հիմնադիրն էր (1911):

1919 թվականին Կաունասում բացել է երաժշտական դպրոց, որը 1920 թվականին դարձել է պետական, իսկ 1933 թվականին վերաձևավորվել է կոնսերվատորիայի։ Դասավանդել է այնտեղ (1920-1927-ական թվականներին տնօրեն, 1933 թվականին պրոֆեսոր։ Կաունասի հոգևոր ճեմարանում երգչախմբի վարվեցողություն էր դասավանդում։

1922 թվականին Լիտվայում և ԱՄՆ-ում համերգներով հանդես է եկել որպես երգեհոն նվագող, դաշնակահար և երգչախմբի դիրիժոր։

1924, 1928 և 1930-ական թվականներին Լիտվայում առաջին երգի տոնի կազմակերպիչ և դիրիժոր։

Նաույալիսի աշակերտներից են՝ Ստասիս Շիմկուսը, Ալեքսանդրաս Կաչանաուսկասը, Յուլյուս Շտարկան։

Թաղված է Կաունասի Պյատրաշյունսկի գերեզմաոցում։

Արվեստ խմբագրել

Գործիքային պիեսների, նաերգերի, կանտատների, մոտետների և եկեղեցական երաժշտության այլ ստեղծագործությունների, սոլո և երգչախմբային երգերի, երգեհոնի համար 12 եռերգերի և այլ ստեղծագործությունների հեղինակ։ Երգչախմբի կատարման համար մշակել է լիտվական ազգային երգեր։ Հիմնական ստեղծագործություններին են պատկանում երգեր երգչախմբի համար, «Աշուն» ( 1930) սիմֆոնիկ պոեմը «Երազանք» լարային քարյակի համար։ Նաույալիսի կողմից ստեղծված հոգևոր երգերը հրատարակվում էին Լեհաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում։

Պարգևներ և ճանաչում խմբագրել

Պարգևատրվել է 3-րդ կարգի իտալական Թագի շքանշանով (1928, հոգևոր երաժշտության ստեղծման մեջ ունեցած ավանդի համար), Գյադիմինասի 3-րդ կարգի (1930) և 2-րդ կարգի շքանշաններով (1931)։ Նրա անուն է կրում Կաունասի երաժշտական գիմնազիան՝ Kauno apskrities Juozo Naujalio muzikos gimnazija)[4]:

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Algis Prapuolenis. (2004 04 07). «Lietuvos muzikos patriarcho metinės». Bendruomenių portalas (լիտվերեն). Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
  3. «В Литву доставлены останки погибшего в Афганистане сержанта». DELFI. DELFI. 2008 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
  4. Kauno apskrities Juozo Naujalio muzikos gimnazija(լիտվ.)

Գրականություն խմբագրել

  • Науялис Юозас // Литва. Краткая энциклопедия. — Вильнюс: Главная редакция энциклопедий, 1989. — С. 432. — 672 с. — 22 000 экз. — ISBN 978-5-420-01613-8
  • Narbutienė Ona. Naujalis Juozas // Visuotinė lietuvių enciklopedija. — Vilnius: Mokslo ir enciklopedijų leidybos institutas, 2009. — Т. XVI: Naha—Omuta. — С. 105—106. — 800 с. — 13 000 экз. — ISBN 978-5-420-01660-2(լիտվ.)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուոզաս Նաույալիս» հոդվածին։