Յուհան Պարտս (էստ․՝ Juhan Parts, օգոստոսի 27, 1966(1966-08-27)[2][3], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ), էստոնացի պետական գործիչ, Էստոնիայի տնտեսական հարցերի և հաղորդակցության նախկին նախարար, Էստոնիայի նախկին վարչապետ։ Հայրենիքի և Res Publica միություն կուսակցության անդամ։

Յուհան Պարտս
էստ․՝ Juhan Parts
Դրոշ
Դրոշ
Էստոնիայի վարչապետ
10 ապրիլի, 2013 - 24 մարտի, 2005 (պաշտոնակատար՝ 13 ապրիլի, 2005)
Նախորդող Սիյմ Կալլաս
Հաջորդող Անդրուս Անսիպ
Դրոշ
Դրոշ
Էստոնիայի տնտեսական հարցերի և հաղորդակցության նախարար
4 ապրիլի, 2007 - 26 մարտի, 2014
Նախորդող Էդգար Սավիսաար
Հաջորդող Ուրվե Պալո
 
Կուսակցություն՝ Res Publica կուսակցություն[1] և Հայրենիքի[1]
Կրթություն՝ Տարտուի համալսարան և Գուստավ Ադոլֆի գիմնազիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և փաստաբան
Ծննդյան օր օգոստոսի 27, 1966(1966-08-27)[2][3] (58 տարեկան)
Ծննդավայր Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Էստոնիա
 
Պարգևներ

Կենսագրություն

խմբագրել

Յուհան Պարտսը ծնվել է 1966 թվականի օգոստոսի 27-ին Տալլինում։ Ավարտել է Տալլինի № 1 միջնակարգ դպրոցը։ Սովորել է Տարտուի համալսարանում, որտեղ ուսումնասիրել է իրավունք։

Բարձրագույն կրթությունն ավարտելուց հետո Յուհան Պարտսն աշխատանքի է ընդունվել արդարադատության նախարարությունում։ Շուտով համբավ է ձեռք բերել որպես անձ, ով ձգտում է բարեփոխումներ կատարել։ 1998 թվականի գարնանը նախարար Միհկել Օվիյրի կողմից նշանակվել է Գլխավոր վերահսկիչ՝ այդ պաշտոնում մնալով մինչև 2002 թվականը։ Այդ ընթացքում նա հաճախ է քննադատել իշխող կառավարությանն ու դարձել է ամենամեծ ժողովրդականություն վայելող էստոնացի քաղաքական գործիչներից մեկը։

Իր քաղաքական կարիերան Յուհան Պյատսն սկսել է նոր կազմավորված Res Publica կուսակցության հետ, որի նախագահն էր ինքը։ Կուսակցության ստեղծման ժամանակ հայտարարվել է, որ դա գաղափարախոսություններից ազատ երիտասարդ պրագմատիկների կուսակցություն է, որ հակված է դեպի լիբերալ-տնտեսագիտական հայացքները։ Res Publica կուսակցության նախընտրական ծրագրի կենտրոնական կետերից մեկը եղել է հանցագործության ու կաշառակերության դեմ պայքարի խոստումը։

2003 թվականին Ռիյգիկոգուի ընտրությունների ժամանակ Պարտսի կուսակցությունն հավաքել է անսպասելի շատ ձայներն ու ձևավորել կառավարական նոր կոալիցիա, իսկ Պարտսը նշանակվել է վարչապետ։ Նոր կառավարությունն իր աշխատանքն սկսել է 2003 թվականի ապրիլի 10-ին։

2005 թվականի մարտի 24-ին Յուհան Պարտսը հրաժարական է տվել, որովհետև Ռիյգիկոգուն անվստահություն էր հայտնել արդարադատության նախարար Կեն-Մարտի Վախերին։ Վերջինս սահմանել էր հատում կարգ, ըստ որի ամեն տարի Էստոնիայի նահանգներից յուրաքանչյուրում պատասխանատվության պիտի ենթարկվեին որոշակի թվթվ պետական ծառայողներ (դա արվել է կոռուպցիայի դեմ պայքարելու համար), ինչը շատերը համարել են ստալինիզմի դրսևորում։ Փաստաթուղթը հավանության էր արժանացել Պարտսի կողմից։

Յուհան Պարտսի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2005 թվականի ապրիլի 13-ին, երբ Ռիյգիկոգուն վարչապետի պաշտոնի համար հաստատել է Անդրուս Անսիպի թեկնածությունը։

Res Publica և «Հայրենիքի միություն» կուսակցությունների միավորման արդյունքում 2006 թվականին ձևավորվում է «Հայրենիքի և Res Publica միություն» կուսակցությունը, որի անդամ է դառնում Յուհան Պարտսը։

2007 թվականի ապրիլի 4-ից մինչև մարտի 2014 թվականի մարտի 26-ը Յուհան Պարտսն զբաղեցրել է Էստոնիայի տնտեսական հարցերի և հաղորդակցության նախարարի պաշտոնը[7][8]։

Յուհան Պարտսն ամուսնացած է եղել դատավոր Մերլե Պարտսի հետ։ Նրանք ունեն երկու երեխա՝ Տոոմաս-Հենդրիկն ու Պիլլե-Ռիյնը։ Ներկայումս նրա կինն է փաստաբան Դեյզի Տաուկը, ով Պարտսից փոքր է տասը տարով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Juhan PartsCentre of Registers and Information Systems.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
  4. https://www.quirinale.it/onorificenze/insigniti/137389
  5. http://www.ordens.presidencia.pt/?idc=154&list=1
  6. http://www.ordens.presidencia.pt/?idc=154
  7. «Юхан Партс. Экс-министр экономики Эстонии». NewsBalt. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.
  8. «Президент Тоомас Хендрик Ильвес утвердил новое правительство». DELFI. 2014 թ․ մարտի 26. Վերցված է 2015 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուհան Պարտս» հոդվածին։