Յուկատան (թերակղզի)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Յուկատան (այլ կիրառումներ)
Յուկատան (իսպ.՝ Yucatán), թերակղզի Կենտրոնական Ամերիկայում։ Բաժանում է Մեքսիկական ծոցը Կարիբյան ծովից։ Թերակղզու հյուսիսային մասի վրա են գտնվում մեքսիկական Յուկատան, Կամպեչե և Կինտանա-Ռոո նահանգները, իսկ հարավը մտնում է Գվատեմալայի և Բելիզի կազմի մեջ։ Կլիման արևադարձային է և շոգ։ Թերակղզու հարավում համեմատաբար խոնավ է և զբաղեցված է արևադարձային անտառներով։
![]() Թերակղզու տեղադրությունը
| ||
Տեղագրություն | Կենտրոնական Ամերիկա | |
Ողողող ջրեր | Կարիբյան ծով, Մեքսիկական ծոց | |
Երկիր | ![]() ![]() ![]() | |
![]() |
«Յուկատան» անվան ծագումնաբանությունը հստակ պարզաբանված չէ։ Կոնկիստադոր Էռնան Կորտեսը կարծում էր, որ անունը ծագել է սխալմամբ։ Ըստ նրա` առաջին իսպանացի ճանապարհորդները հարցրել են տեղաբնիկներից տարածքի անվանումը, իսկ նրանց պատասխանել են «Յուկատան», որը մայաների լեզվով նշանակել է «Ես չեմ հասկանում դու ինչ ես ասում»[1][2]։ Ոմանք պնդում են, որ անվան աղբյուրը ացտեկյան «Յոկատլան» բառն է, որ նշանակում է «հարստության վայր»։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Cartas y relaciones de Hernan Cortés al emperador Carlos V (իսպաներեն)։ Փարիզ: A. Chaix y ca.։ 1866 էջ 1 տողատակ 2։ Վերցված է 2010-12-13
- ↑ «Ibero-American Electronic Text Series: Primera Carta de Relación, PREÁMBULO» (իսպաներեն)։ Board of Regents of the University of Wisconsin System։ 1945։ Վերցված է 2010-12-13