Յուլյա Սենդրեի (հունգ.՝ Júlia Szendrey, դեկտեմբերի 29, 1828(1828-12-29)[1], Keszthely, Զալա շրջան, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն - սեպտեմբերի 6, 1868(1868-09-06)[1], Պեշտ, Պեշտ, Հունգարիա), հունգարացի բանաստեղծուհի և թարգմանչուհի։

Յուլյա Սենդրեի
Ծնվել էդեկտեմբերի 29, 1828(1828-12-29)[1]
ԾննդավայրKeszthely, Զալա շրջան, Հունգարիայի թագավորություն, Ավստրիական կայսրություն
Վախճանվել էսեպտեմբերի 6, 1868(1868-09-06)[1] (39 տարեկան)
Վախճանի վայրՊեշտ, Պեշտ, Հունգարիա
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց
Մասնագիտությունբանաստեղծուհի, թարգմանչուհի և գրող
Քաղաքացիություն Հունգարիա
ԱմուսինՇանդոր Պետեֆի և Árpád Horvát?
ԶավակներZoltán Petőfi? և Árpád Horvát?
 Júlia Szendrey Վիքիպահեստում

Հունգարացի հայտնի գրող Շանդոր Պետեֆիի կինը[2][3]։

Կենսագրություն խմբագրել

 
Հուշարձանը Կիշկյորյոշում

Յուլյա Սենդրեին ծնվել է Կեստխեյում, 1828 թվականի դեկտեմբերի 29-ին, պալատական ընտանիքների ֆերմաների կառավարիչի ընտանիքում[2][3][4]։ Նրա մայրը Աննա Գալովիչն էր։ Յուլյան լավ կրթություն է ստացել, սովորել է Պեշտի` հարուստ ընտանիքների աղջիկների ինստիտուտում[5]։ Նա ազատ տիրապետել է օտար լեզուների, դաշնամուր է նվագել, սիրել է պարել, սակայն չի սիրել երեկույթներ կազմակերպել և իր տաղանդ այլոց ի ցույց դնել։ Հատկապես շատ սիրել է կարդալ Հայնրիխ Հայնեի, Ժորժ Սանդի և այլոց բանաստեղծություններն ու գրքերը[5]։

Կրթված լինելով, հետաքրքրվելով գրականությամբ և պոեզիայով` նա միանգամից սիրահարվել է Շանդոր Պետեֆիին, երբ նրանք հանդիպել են Նադկարոլիում 1846 թվականին։ Չնայած իր ընտանիքի դիմադրությանը` նրանք մեկ տարի անց ամուսնացել են Արդուդում։ Երբ ծավալվել է Հունգարական հեղափոխությունը, Պետեֆին ևս զորակոչվել է բանակ` իր ընտանիքը տեղափոխելով Դեբրեցեն։ Նրանց որդին` Զոլտանը, ծնվել է 1848 թվականի դեկտեմբերի 15-ին[3]։

Երբ Շանդոր Պետեֆին պատերազմի ժամանակ անհետացել է, իսկ այնուհետև հայտարարվել է նրա մահվան մասին, Յուլյան չի կարողացել հավատալ ու հաշտվել դրա հետ։ Նա գնացել է Տրանսիլվանիա` ամուսնուն փնտրելու։ Այնուհետև դիմել է Թուրքիա մեկնելու թույլտվություն ստանալու համար` հույս ունենալով այնտեղ գտնել ամուսնուն։ Սակայն նրան թույլ չեն տվել երկրից դուրս գալ։ Հուսահատված` նա դիմել է իր վստահելի ընկերոջը` պատմաբան Արպադ Խորվաթին` աջակցության համար[2][5]։ Նրանք 1850 թվականին ամուսնացել են, ինչն այն ժամանակ չի խրախուսվել, և տասնամյակներ շարունակ նրա վարքի վերաբերյալ տարբեր շշուկներ են պտտվել։ Յուլյայի մահից տասնամյակներ անց գտնվել և մասամբ հրապարակվել է նրա օրագիրը, որը ցրել է նախկին մեղադրանքները[6]։

Սենդրեին Խորվաթից չորս երեխա է ունեցել, իսկ իր առաջնեկի` Զոլտանի հետ հարաբերությունները վատթարացել են, քանի որ երիտասարդն իր հոր նման իր կյանքով է ապրել։ Ի վերջո, նա մահացել է շատ վաղ հասակում, 1870 թվականին, տուբերկուլյոզից[3]։ 1950-ական թվականներին Սենդրեին գրել է մի քանի բանաստեղծություններ և թարգմանել է Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներից մի քանիսը։

Կյանքի վերջին տարիներ խմբագրել

Նրա երկրորդ ամուսնությունը ևս ողբերգւոթյամբ է ավարտվել։ Սենդրեիի մոտ արգանդի վզիկի քաղցկեղ է հայտնաբերվել, և հանկարծ 1867 թվականին նա որոշել է բաժանվել ամուսնուց և տեղափոխվել փոքրիկ բնակարան Պեշտում, որի համար վճարել է նրա հայրը։ Իր օրագրում նա գրել է, որ իր երկրրոդ ամուսինը հավատարիմ չի եղել իրեն և որ ստիպել է նրան կատարել «ամուսնական պարտքը» անգամ այն բանից հետո, երբ բժիշը նրան զգուշացրել է, որ կինը հիվանդ է։ Սենդրեին մահացել է 1868 թվականին, փոքրիկ բնակարանում։ Մահվան մահճում նա նամակ է թելադրել` ուղղված իր հորն, որում ասել է. «Հայրս ասում էր, թե ես դժբախտ կլինեմ Շանդորի հետ։ Աշխարհում դեռ ոչ մի կին այնպիսի երջանկություն չի ապրել, ինչպիսին ես եմ ապրել, երբ իմ Շանդորի հետ էի։ Ես նրա թագուհին էի, նա պաշտում էր ինձ, իսկ ես պաշտում էի նրան։ Մենք ամենաերջանիկ զույգն էինք աշխարհում, և եթե ճակատագիրը չխառնվեր, այդպիսին էլ կլինեինք մինչև այժմ»[3]։

Կարդալով նրա նամակը, որում Յուլյան խոստովանում էր ամուսնու արարքները, հայրը թույլ չի տվել Խորվաթին ներկա լինել թաղմանը։ Պետեֆիի մահից 60 տարի անց նա թաղվել է Պետեֆի ընտանիքի մյուս անդամների հետ նույն գերեզմանոցում։ Նրա շիրիմին գրվել է նրա օրիորդական ազգանունն ու նշվել է Պետեֆի ազգանունը, չնայած նա մահացել է որպես Խորվաթ Արպադի կինը[2][7][8]։

Հիշատակ խմբագրել

Հունգարիայում կա Սենդրեիի մի քանի արձան։ 2018 թվականին նրա արձանը տեղադրվել է Կոպենհագենում, Հունգարիայի դեսպանատան շենքի դիմաց[2][8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://mek.oszk.hu/00300/00355/html/ABC14240/14853.htm
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Szendrey Júlia halála». Rubicon (հունգարերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 «Szabadság és szerelem» (հունգարերեն). National Archives of Hungary. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  4. «Szendrey Ignác gyászjelentése» (հունգարերեն). familysearch.org. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  5. 5,0 5,1 5,2 Szinnyei József (1891). «Petőfi Sándorné». Magyar írók élete és munkái (հունգարերեն). Magyar Elektronikus Könyvtár.
  6. «Júlia, az elátkozott özvegy - Petőfi özvegyének igazi arca» (հունգարերեն). Hetek. 2017 թ․ մարտի 10. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  7. «Szendrey Júlia mint költő, műfordító, múzsa és nő» (PDF) (հունգարերեն). Irodalomismeret. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.
  8. 8,0 8,1 «Petőfi család» (հունգարերեն). Dr. Varga József. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 24-ին.
  9. «Szendrey Júlia mint költő, műfordító, múzsa és nő» (PDF) (հունգարերեն). Irodalomismeret. Վերցված է 2020 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլյա Սենդրեի» հոդվածին։