Յուլիա Շայբ (գերմաներեն՝ Julia Scheib. մայիսի 12, 1998(1998-05-12), Դոյչլանդսբերգ, Շտիրիա, Ավստրիա), ավստրիացի լեռնադահուկորդուհի[1]։

Յուլիա Շայբ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝լեռնադահուկորդ
Երկիր՝ Ավստրիա
Ծննդյան ամսաթիվ՝մայիսի 12, 1998(1998-05-12) (25 տարեկան)
Ծննդավայր՝Դոյչլանդսբերգ, Շտիրիա, Ավստրիա

Կարիերա խմբագրել

Յուլիա Շայբը միջազգային մրցասպարեզում իր մրցելույթներն սկսել է պատանեկան տարիքից։ 2016 թվականին մասնակցելով Լիլիհամերում կայացած պատանեկան օլիմպիական խաղերին՝ նա արծաթե մեդալ է նվաճել գերհսկա սլալոմ մրցաձևում։ Երկու տարի անց՝ 2018 թվականին շվեյցարական Դավոսում անցկացված աշխարհի պատանեկան առաջնությունում նա հսկա սլալոմում տիրացել է ոսկե մեդալին, թիմային հաշվարկով էլ արժանացել բրոնզե պարգևի։ Հաջորդ տարի իտալական Վալ դի Ֆասայում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել գերհսկա սլալոմում։

FIS լեռնադահուկային սպորտի աշխարհի գավաթի խաղարկության մրցափուլերում Յուլիա Շայբը իր կարիերայի ընթացքում չորս անգամ տեղ է զբաղեցրել լավագույն 15 լեռնադահուկորդուհիների ցանկում[2]։

Արդյունքները աշխարհի գավաթի խաղարկություններում խմբագրել

Լավագույն 15-յակ
Ամսաթիվը Մրցավայրը Մրցաձևը Գրաված տեղը
25-01-2023   Իտալիա, Կրոնպլաց Հսկա սլալոմ 11
24-01-2023   Իտալիա, Կրոնպլաց Հսկա սլալոմ 12
08-01-2023   Սլովակիա, Կրանսկա Գորա Հսկա սլալոմ 13
15-02-2020թ   Սլովակիա, Կրանսկա Գորա Հսկա սլալոմ 14

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Julia Scheib profile». fis-ski.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին.
  2. «Julia Scheib profile». fis-ski.com. Վերցված է 2023 թ․ հունվարի 31-ին."Julia Scheib profile". fis-ski.com. Retrieved 31 January 2023.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիա Շայբ» հոդվածին։