Յուլիա Բոնկ
Յուլիա Անաստասիա Բոնկ (գերմ.՝ Julia Anastasia Bonk, ապրիլի 29, 1986, Burg, Երիխով, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա ), գերմանացի հասարակական և քաղաքական գործիչ, 2004-2014-ական թվականներին եղել է Սաքսոնիայի լանդտագում ձախ կուսակցության ներկայացուցիչը։ Գերմանիայի խորհրդարանում 18 տարեկան Բոնկը դարձել է ամենաերիտասարդ պատգամավորը[1]։
Յուլիա Բոնկ գերմ.՝ Julia Bonk | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1986 (38 տարեկան) |
Ծննդավայր | Burg, Երիխով, Սաքսոնիա-Անհալթ, Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Դրեզդենի տեխնիկական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | Member of the Landtag of Saxony? |
Կուսակցություն | Ձախ |
Կայք | juliabonk.de |
Julia Bonk Վիքիպահեստում |
14 տարեկանում Բոնկը եղել է Դրեզդենի ուսանողական քաղաքային խորհրդի անդամ, ինչպես նաև ընտրվել է Սաքսոնիայի ուսանողական խորհրդի խոսնակի տեղակալ։
Դաշնային մասշտաբով 18-ամյա Յուլիա Բոնկը սկանդալային ճանաչում ձեռք է բերել 2004 թվականին՝ հանդես գալով մարիխուանայի և հերոինի օրինականացման պահանջով՝ ըստ սխեմայի, նախատեսվում էր 14 տարեկանից սկսած թմրանյութերի սպառողների աստիճանավորում։ Հարցազրույցներից մեկում Բոնկը հայտարարել է՝ «Մաքուր հերոինը կախվածություն չի առաջացնում, միայն թե եթե այն խառնեն»։ Նա խոստովանել է, որ նույպես օգտագործել է թմրամիջոցներ։ Սաքսոնիայի լանդտագում Ժողովրդավարական սոցիալիզմի կուսակցության նախագահ Փեթեր Պորշը այս կապակցությամբ արձանագրել է, որ Բոնկը այս ելույթով վրիպել է[2]։
Ռոմեն Ռոլլանի անվան գիմնազիան ավարտելուց հետո Դրեզդենի տեխնիկական համալսարանում սովորել է քաղաքական ու պատմական գիտություններ՝ ավարտելով այն ստացել է արվեստի մագիստրոսի աստիճան։
Կարիերա
խմբագրելՄիջնակարգ դպրոցը ավարտելուց հետո անմիջապես 2004 թվականին մտել է Սաքսոնիայի հողային խորհրդարան և դարձել է խորհրդարանական խմբակի ձախեր կուսակցության անդամ։ Նա իր հայտնիությունը ձեռք է բերել՝ ԳԴՀ-ի խորհրդարանում ամենաերիտասարդ անդամ լինելու համար։ 2006 թվականին դարձել է Ժողովրդավարական սոցիալիզմի ձախ թևի անդամ։
Սաքսոնիայի լանդտագի չորրորդ օրենսդրական գումարման ժամանակ Բոնկը եղել է խորհրդարանական կոմիտեի դպրոցի, սպորտի սպիկերի տեղակալ, ինչպես նաև գիտությունների և բարձրագույն դպրոցի կոմիտեի անդամ։
2014 թվականին առողջական վիճակի պատճառով լանդտագի ընտրություններին մասնակցություն չի ցուցաբերել։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Politikerin Julia Bonk, 20: Nur mit dickem Fell» (German). Der Spiegel. 2006 թ․ հուլիսի 24. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Bonk verharmlost Drogen Der Focus
Արտաքին հղումներ
խմբագրել- Յուլիա Բոնկի պաշտոնական կայքը (գերմ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիա Բոնկ» հոդվածին։ |