Յուլեմիստե (էստ․՝ Ülemiste järv), լիճ Տալլինի արվարձանում։ XIV դարից լիճը քաղաքի համար ծառայում է որպես խմելու ջրի աղբյուր։ 2005 թվականի տվյալներով՝ ջրի միջին օգտագործումը օրական կազմում է 60 829 մ³: Յուլեմիստե լիճը սնվում է հիմնականում Կուրնա և Պիրիտա գետերի ջրերով։

Յուլեմիստե
էստ․՝ Ülemiste järv

'
59°24′00″ հս․. լ. 24°46′00″ ավ. ե.HGЯO
Կոորդինատներ
Տեղագրություն Էստոնիա
Երկիր Էստոնիա
Վարչատարածքային բաժանում Հարյումաա
Հայելու բացարձակ բարձրությունը 35,7 մ
Երկարություն 4,1 կմ
Լայնություն 3,2 կմ
Ավազանի մակերեսը 9,6 կմ²
Ջրափնյա գծի երկարությունը 15,2 կմ
Ամենամեծ խորությունը 4,2 մ
Միջին խորությունը 2,5 մ
Պարզությունը 0,5 մ
Թափվող գետերը Պիրիտա, Կուրնա
Սկիզբ առնող գետերը Հարյապեա

Յուլեմիստե լճի մոտ են տեղակայված Տալլինի օդանավակայանն (լճի արևելյան կողմում) ու Ülemiste առևտրի կենտրոնը։ 2010 թվականի մարտի 18-ին DHL ընկերության Antonov An-26 ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել լճի սառույցի վրա, և 1,5 տոննա վառելանյութ թափվել է լճի մեջ։ Սակայն ինքնաթիռի 6 հոգանոց անձնակազմը ժամանակին տարհանվել է, և ոչ ոք չի տուժել[1][2][3]։

Կենդանական աշխարհ խմբագրել

Յուլեմիստե լճում բնակվում են տարբեր տեսակի ձկներ, այդ թվում՝ օձաձկներ, որ այդտեղ են բերվել 1986 թվականին։ Գիշատիչ ձկները կազմում են լճում բնակվող ձկների 5%-ը։

Լեգենդներ խմբագրել

Ըոստ էստոնական լեգենդների՝ Յուլեմիստե լիճն առաջացել է Լինդայի արցունքներից, որը, նստելով մեծ գլաքարի վրա, ողբացել է իր ամուսնու՝ դյուցազուն Կալևի մահը։

Լայն տարածում ունի նաև Յուլեմիստեի ծերունու մասին (էստ․՝ Ülemiste vanake) լեգենդը։ Իրեն հանդիպած բոլոր մարդկանց նա հարցնում է. «Տալլինի կառուցումն ավարտվե՞ց»։ Եթե ինչ-որ մեկը պատասխանի, թե ավարտվել է, ապա, լեգենդի համաձայն, Յուլեմիստե լիճը կբարձրանա՝ ծածկելով քաղաքը։ Այդ պատճառով էլ Տալլինի շինարարական աշխատանքները երբեք չպիտի դադարեցվեն։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Cargo plane makes emergency landing on Ülemiste Lake». balticbusinessnews.com. 2010 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին. {{cite news}}: External link in |publisher= (օգնություն)
  2. «Plane makes emergency landing on frozen lake». Earth Times. 2010 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.
  3. Tere, Juhan (2010 թ․ մարտի 18). «Polish cargo plane falls into ice of Lake Ülemiste in Estonia». The Baltic Course. Վերցված է 2010 թ․ մարտի 18-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլեմիստե» հոդվածին։