Յուլդուզ Ջումաբաևա (թուրքմ.՝ Ýulduz Jumabaýewa, նաև Dzhumabayeva, ապրիլի 22, 1998(1998-04-22)), Թուրքմենստանի ծանրորդուհի։ 2018 թվականի աշխարհի չեմպիոն[1][2] և Ասիայի 2017 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր։ Թուրքմենստանի բազմակի չեմպիոնուհի[3]։ Թուրքմենստանի սպորտի վարպետ[3]։

Յուլդուզ Ջումաբաևա
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Թուրքմենստան
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 22, 1998(1998-04-22) (25 տարեկան)

Կարիերա խմբագրել

Յուլդուզ Ջումաբաևան ծնվել է 1998 թվականի ապրիլի 22-ին։ 2010 թվականին սկսել է զբաղվել սպորտով։ Այդ որոշման վրա ազդել է նրա հորեղբայրը՝ Զերիփայ Քերիմբաևը, որը ծանրամարտի մարզիչ է[4][5]։ Այս պահին նրա մարզիչն Է Ահմեդ Սարիևը[4]։

2018 թվականին սովորել է Թուրքմենստանի սպորտի և զբոսաշրջության ազգային ինստիտուտի երկրորդ կուրսում[3][5]։

Մասնակցել է 2017 թվականի իսլամական համերաշխության խաղերին, որտեղ բարելավել է սեփական ռեկորդները՝ պոկում վարժությունում բարձրացնելով 82 կգ և հրումում 107 կգ, սակայն մեդալին չի հասել՝ զբաղեցնելով չորրորդ տեղը[5]։ 2017 թվականի Ասիայի մեծահասակների առաջնությունում մինչև 48 կգ քաշային կարգում Յուլդուզը նվաճեց բրոնզե մեդալ՝ ցույց տալով ընդհանուր 165 կգ արդյունքը։ Ընդ որում, նա երրորդն էր պոկում վարժությունում և երկրորդն էր hրում վարժությունում[5]։ Յուլդուզը մասնակցել է Աշգաբադի տարածքում մարտական արվեստների և մրցումների Ասիական խաղերին, որտեղ բարձրացրել է 189 կգ և զբաղեցրել երկրորդ տեղը՝ 1 կգ զիջելով չինացի Սյաո Հուեյնինին[6]։

Անահայմում կայացած աշխարհի առաջնությունում մարզուհին չի որակվել ամփոփիչ արձանագրության մեջ, քանի որ չի կարողացել քաշ վերցնել պոկում վարժությունում։ Չնայած դրան՝ նա մասնակցել է մրցումների երկրորդ հատվածին՝ հրելով 95 կգ-ը[7]։

2018 թվականի Ասիայի պատանիների առաջնությունում զբաղեցրել է երրորդ տեղը՝ ցույց տալով 164 կգ արդյունք[8]։

2018 թվականի նոյեմբերի սկզբին Աշգաբադում կայացած աշխարհի առաջնությունում թուրքմենական մարզուհին մինչև 45 կգ քաշային կարգում նվաճել է արծաթե մեդալ ընդհանուր հաշվարկում 179 կգ արդյունքով[9][10]։ Նա նաև փոքր մեդալներ է նվաճել պոկում (բրոնզ) և հրում (արծաթ) վարժությունում։ Ընդ որում, մրցավարները սկզբում չեն հաշվել հրում վարժությունում մեդալ բերած նրա փորձը, սակայն մրցումների ավարտից հետո արդեն հավանություն են տվել բողոքին[10][11]։

2019 թվականի հունվարին թաիլանդցի մարզուհիների դոպինգ-փորձանմուշները, որոնց թվում էր Ջումաբաևայից առաջ անցած աշխարհի չեմպիոնուհի Սուկհարոենը, ցույց են տվել արգելված պատրաստուկների առկայությունը[12][13]։

2019 թվականի դեկտեմբերին նա որակազրկվել էր[14][15], իսկ Ջումաբաևան տեղափոխվել էր առաջին տեղ[1][2][16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «2018 IWF World Championships» (անգլերեն). International Weightlifting Federation. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  2. 2,0 2,1 «DZHUMABAYEVA Yulduz» (անգլերեն). International Weightlifting Federation. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Сборная Туркменистана». Ашхабад 2018. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  4. 4,0 4,1 «Ýulduz Jumabaýewa» (անգլերեն). International Weightlifting Federation. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 «Покорительница штанги: надежда туркменской сборной Юлдуз Джумабаева» (ռուսերեն). Orient. 2018 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.(չաշխատող հղում)
  6. «Weightlifting - Results book» (PDF). 2017 Asian Indoor and Martial Arts Games (անգլերեն). 2017-09. էջեր page 8. Արխիվացված (PDF) օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին. {{cite web}}: |pages= has extra text (օգնություն)
  7. «2017 IWF World Championships» (անգլերեն). International Weightlifting Federation. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  8. «2018 Asian Junior Championships» (անգլերեն). International Weightlifting Federation. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  9. «Тайка Сукчароен и Ом Юн Чхоль из КНДР стали чемпионами мира по тяжелой атлетике» (ռուսերեն). ТАСС. 2018 թ․ նոյեմբերի 2. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  10. 10,0 10,1 «IWF upgrade two World Championship medals claimed by home favourite Dzhumabayeva». Inside the Games. 2018 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  11. «IWF Statement - Women's 45kg bodyweight category» (անգլերեն). International Weightlifting Federation. 2018 թ․ նոյեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  12. «Допинг-пробы 3 чемпионок мира по тяжёлой атлетике дали положительный результат» (ռուսերեն). Чемпионат. 2019 թ․ հունվարի 23. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  13. «Туркменскую штангистку могут впервые провозгласить чемпионкой мира» (ռուսերեն). Туркменистан. 2019 թ․ հունվարի 23. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  14. Липатов, Андрей. (2019 թ․ դեկտեմբերի 24). «Две тайские тяжелоатлетки — чемпионки ОИ — получили дисквалификацию за допинг» (ռուսերեն). Чемпионат. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  15. «Thai lifters banned from Olympics over doping» (անգլերեն). Bangkok Post. 2019 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.
  16. ««Тренер – как скульптор» - наставник олимпийской сборной Туркменистана по тяжелой атлетике Махты Маккаев» (ռուսերեն). Orient. 2019 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլդուզ Ջումաբաևա» հոդվածին։