Յոսիպ Կոզարաց (խորվ.՝ Josip Kozarac, մարտի 18, 1858(1858-03-18)[1][2], Վինկովցի, Vukovar-Srijem - օգոստոսի 21, 1906(1906-08-21)[1][3][2], Կոպրիվնիցա, Խորվաթիա), խորվաթ գրող[4]։ Խորվաթիայի ամենահայտնի արձակագիրներից, վիպագիրներից ու բանաստեղծներից մեկն է։

Յոսիպ Կոզարաց
Ծնվել էմարտի 18, 1858(1858-03-18)[1][2]
ԾննդավայրՎինկովցի, Vukovar-Srijem
Վախճանվել էօգոստոսի 21, 1906(1906-08-21)[1][3][2] (48 տարեկան)
Վախճանի վայրԿոպրիվնիցա, Խորվաթիա
ԳերեզմանVinkovci City Cemetery
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Հունգարիայի թագավորություն
 Josip Kozarac Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Յոսիպ Կոզարացը ծնվել է 1858 թվականի մարտի 18-ին Վինկովցի քաղաքում, որտեղ ավարտել է տարրական դպրոցն, ապա հաճախել գիմնազիա։ Գիմնազիայում սովորելը նրա համար շատ դժվար է եղել, բայց կարողացել է ավարտել այն։

Գիմնազիան ավարտելուց հետո Յոսիպ Կոզարացը սովորելու համար տեղափոխվել է Վիեննա և ընդունվել քոլեջ։ Նա հաճախ է գնացել քաղաքի ծայրամասերը, ժամանակ անցկացրել բնության գրկում՝ պարզապես դիտելով շրջապատող աշխարհի կյանքը, որը ընթանում էր իր շուրջը։ 1879 թվականին Կոզարացն ավարտել է քոլեջը որպես լավագույն աշակերտ։ Այդ ժամանակ էլ նա սկսել է բանաստեղծություններ գրել՝ զարգացնելով իր գրական տաղանդը։ Հոր հանկարծակի մահը մեծ ազդեցություն է թողել նրա հետագա ստեղծագործության վրա։ Մնալով ապրելու մոր հետ՝ Յոսիպ Կոզարացն սկսել է գրել պատմվածքներ ու վեպեր և ավելի է նվիրվել իր աշխատանքին։

Լինելով անտառտնտեսության բնագավառի լավագույն մասնագետներից մեկը տարածաշրջանում՝ նա ընդլայնել է իր աշխատանքի ոլորտն ու այցելել բազմաթիվ բնակավայրեր։ 1896 թվականից մինչև 1898 թվականը եղել է «Šumarskog lista» ամսագրի խմբագիր։ Նա գրել և հրատարակել է հոդվածներ, որոնք բոլորը կապված են եղել նրա աշխատանքի հետ։ Աստիճանաբար նա դարձել է ամբողջ Եվրոպայում հարգանք վայելող մասնագետ, բայց իր ներդրումն ունենալով Խորվաթիայի անտառտնտեսության բնագավառում՝ որոշել է թողնել աշխատանքն ու նվիրվել այլ նախաձեռնությունների, այդ թվում նաև գրականությանը։

Թեև Յոսիպ Կոզարացը հիմնականում գրել է բնության մասին, բայց նկարագրել է նաև այն խնդիրները, որոնց բախվել են խորվաթ գյուղացիները, կյանքի ու շրջակա միջավայրի վերաբերյալ նրանց ունեցած հայացքները։ Այսպես, Կոզարացը հայտնի է եղել որպես ամենաազնիվ խորվաթ գրողներից մեկը, որովհետև իր պատմվածքներում ցույց է տվել իրականությունն այնպես, ինչպես այն եղել է, նկարագրել է խնդիրներն ու առաջարկել լուծումներ դրանց համար[5]։

Յոսիպ Կոզարացը մահացել է 1906 թվականի օգոստոսի 21-ին 48 տարեկանում։

Մատենագիտություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  3. 3,0 3,1 3,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. «enciklopedija.lzmk.hr». enciklopedija.lzmk.hr. Վերցված է 2019 թ․ մարտի 24-ին.
  5. «JOSIP KOZARAC». klub.posluh.hr. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոսիպ Կոզարաց» հոդվածին։