Յոնջալի, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կարաքիլիսայի գավառակում[1]։ Գտնվում էր Արածանիի վտակներից մեկի ափին, Կարաքիլիսա քաղաքից 7-8 կմ արևելք։

Գյուղ
Յոնջալի
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿարաքիլիսայի գավառակ
Այլ անվանումներԱռվտոց, Ենժալու, Ենջալու, Յոնճալու, Յոնջալու, Օնժալու, Օնճալը, Օնջալը, Օնջալու
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
ՏեղաբնականունՅոնջալիեցի
Ժամային գոտիUTC+3
Յոնջալի (Աշխարհ)##
Յոնջալի (Աշխարհ)

Անվան ստուգաբանություն

խմբագրել

Գյուղի Առվտոց անվանումը առաջացել է բնակավայրի մոտ գտնվող առվույտից։ Իսկ թուրքերեն Յոնջալու անվանումը հանդիսանում է Առվտոց բառի թուրքերեն թարգմանությունը։

Աշխարհագրություն

խմբագրել

Գյուղի շրջակայքում կային ծառաստաններ և առվույտ։

Պատմություն

խմբագրել

Ըստ ոմանց գյուղը նույնն է, ինչ-որ Փավստոս Բուզանդի հիշատակած Այրարատ աշխարհի Ծաղկոտն գավառի Առվույտ գյուղը։

Գյուղն ավերվել, իսկ բնակչությունը կոտորվել կամ արտագաղթել է 1915-1918 թվականների Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն

խմբագրել

XX դարի սկզբին ուներ 80 տուն (ըստ մեկ այլ աղբյուրի 130-150 տուն) զուտ հայ բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահություն, երկրագործություն, արհեստներն ու առևտուրն էր։

Գյուղը գտնվում էր առևտրական մայրուղու վրա և ուներ պանդոկ, իջևանատուն և առևտրական կրպակներ։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Յոնջալին ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։

Կրթություն

խմբագրել

Գյուղում գործում էր վարժարան, որն ուներ 30 սաներ[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 934

Աղբյուրներ

խմբագրել