Կարաքիլիսա, գավառակ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Բայազետի գավառում։ Կենտրոնը Կարաքիլիսա գյուղաքաղաքն էր։ Հանդիսանում էր Բայազետի ամենամեծ գավառակը։

Գավառակի տարածքը Ալաշկերտի դաշտի հետ միասին հնում կազմել է Բագրևանդ գավառը։

Աշխարհագրություն

խմբագրել

Բայազետի գավառակը գրավում էր Արածանիի առափնյա շրջանը։ Հարավ-արևելքից սահմանակից էր Ալաշկերտի դաշտին։

Բնակչություն

խմբագրել

1876 թվականին Կարաքիլիսա գավառն ունեցել է 104 գյուղ՝ 10 866 բնակչով։ 1909 թվականին ուներ 155 գյուղ։

Տնտեսություն

խմբագրել

Ուներ բարեբեր հողեր, որոնք ոռոգվում էին Արածանիի Ղաշիչայ և Կարասու վտակներով։

Բնակչությունն հիմնականում զբաղվում էր անասնապահությամբ ու դաշտավարությամբ։ Հիմնականում մշակում էին հացահատիկներ[1]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 3, էջ 34

Աղբյուրներ

խմբագրել
  • «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն