Յոնդո կամուրջ (կորեերեն՝ 영도대교 Յոնդո-տեգյո նաև կորեերեն՝ 영도다리 Յոնդո-տարի), Բուսանի Յոնդոգու և Չունգու քաղաք-մետրոպոլիտ շրջանները իրար միացնող բացովի կամուրջ, Կորեայի Հանրապետություն։ Սա երկրում առաջին և միակ բացովի կամուրջն է և Բուսանի խորհրդանիշներից մեկը։ 2006 թվականի նոյեմբերին ընդգրկվել է Բուսանի մշակութային հարստությունների ցանկում։

Յոնդո կամուրջ
Երկիր Հարավային Կորեա
ՏեղանքYeongdo District? և Jung District?
Տեսակբացվող կամուրջ և ճանապարհային կամուրջ
Հատում էPort of Busan?
Ժառանգության կարգավիճակmonument of Busan Metropolitan City?
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Կամուրջը կառուցվել է 1931-1934 թվականներին՝ Ճապոնական ռազմակալման ժամանակաշրջանում և փոխարինել է նախկինում գոյություն ունեցող լաստանցմանը։Ինտենսիվ նավագնացության պատճառով կամուրջը դարձել է բացովի։ 1935 թվականի փետրվարին կամրջի վրա կառուցել են տրամվայի գիծ, որը գործել է մինչև 1967 թվականը։ 1966 թվականին մեխանիզմների մաշվածության և ջրատար խողովակների տեղադրման պատճառով կամուրջը դադարեց բացվել։

Սկզբնապես այն անվանվել է Բուսանի կամուրջ, սակայն 1980 թվականին նոր կամրջի բացվելուց հետո, պաշտոնական անվանումը փոխվեց Յոնդո-տեգյո։

2009-2013 թվականներին կամուրջը վերակառուցվել է։ Կամուրջը ընդլայնվել է մինչև 25,3 մետր, երթևեկելի մասի մակարդակը մի փոքր բարձրացվել է կամրջի ներքևի գաբարիտի մեծացման համար։ Ընդ որում կամրջի արտաքին տեսքը պահպանվել է։ Վերանորոգվել են ճաղաշարերը և լապտերները[1]։ Աշխատանքները, որոնց արժեքը կազմել է 110 մլրդ. վոն, ֆինանսավորել է Lotte գործարարական ընկերությունը։ Կամրջի բացումը կայացել է 2013 թվականի նոյեմբերի 27-ին[2]։

Կառուցվածք

խմբագրել

Կամուրջը իննաչքանի է, բացվող և պողպատից։ Առկա բացվածքները հեծանի են և առանց կտրվածքի։ 31,3 մետր երկարությամբ բացվածքը ծածկված է միաթևանի աչքավոր ետ քաշվող և բացվող համակարգով (Շերցերի համակարգ)։ Թևի բացման առավելագույն նախագծային անկյունը կազմում է 75º։ Բացվածքի քաշը 590 տոննա է։ Հիմքերը միաձույլ երկաթբետոնից են։ Կամրջի ընդհանուր երկարությունը 214,8 մետր է, լայնությունը՝ 25,3 մետր[2][3]։

Կամուրջը նախատեսված է ավտոմեքենաների և հետիոտնների շարժման համար։ Երթևեկելի մասը ընդգրկում է իր մեջ ավտոմեքենաների երթևեկելի 6 գիծ։ Մայթերը երթևեկելի հատվածից առանձնացված են մետաղյա ցանկապատով։ Վանդակապատերի մետաղյա ցանկապատը հիմքերում ավարտվում է քարե պարապետներով։ Հիմքերին հարմարեցված են դեպի առափ տանող աստիճաններ։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «부산 영도대교 옛모습 되찾는다» (կորեերեն). 2007 թ․ նոյեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  2. 2,0 2,1 오유경 (2013 թ․ նոյեմբերի 26). «롯데그룹이 복원한 부산 영도다리, 27일 개통» (կորեերեն). Yonhap.
  3. Yeongdo Bridge // Structurae(անգլ.)

Արտաքին հղումներ

խմբագրել