Լապտեր ( հուն․՝ Φανάρι) փոխադրական կամ տեղակայված արհեստական լույսի աղբյուր։ Օրվա մութ ժամերին որոշակի տարածություն լուսավորելու համար նախատեսված սարք։ Լապտեր բառի սկզբնարմատը ծագել է հունական ջահ բառից[1]։ Լապտեր բառի համանուն անունով թաղամաս է եղել Կոստանդնուպոլսում։

XIX դարի Ռիգայի կայարանային կերոսինային լապտեր՝ Մոսկվայի երկաթգծային թանգարանում
Լապտերներ Թուրքմենստանում

Պատմություն խմբագրել

Ձեռքի լապտերների մասին առաջին հիշատակումները եղել են անտիկ ժամանակներում։ Հայտնի է, որ Դիոգենես Սինոպացին լապտերը ձեռքին քայլել է փողոցով և կանչել "Մարդ եմ փնտրում": Համարյա նույն ժամանակահատվածում (III մ.թ.ա.) Արևելքում հայտնվում են չինական լապտերները[2] և արդյունքում հաստատվում են լապտերների տոնակատարությունները։ Հին Հռոմում կային լապտերագործ վարպետներ (lanternarius), որոնք պետք է գիշերը լուսավորեին ճանապարհները[3]։ Աստվածաշնչում միայն մեկ անգամ է հիշատակվում լապտերը, երբ հռոմեացի զինվորները գալիս են ձերբակալելու Քրիստոսին (Աստվածաշունչ | Հովհաննես 18:3)։

Միջնադարյան Գերմանիայում ավանդույթ է եղել Սուրբ Մարտինի օրը՝ նոյեմբերի 11-ը նշել լապտերներով երթով[4]։ Անգլիայում միջնադարում հայտնվել են փողոցային լապտերներ։ Լոնդոնում դրանք առաջին անգամ վառվել են 1417 թվականին՝ քաղաքապետ Հենրի Բարտոնի հրամանով[5]։ Այդ ժամանակ լապտերների մեջ օգտագործվել են մոմեր։

1669 թվականին հոլանդեացի Յան վան դեր Հեյդենը հայտնագործում է փողոցային լապտեր, որն այրվում էր բամբակով և ձեթով[6]:Ամստերդամի Կարմիր լապտերների թաղամասը նույնացվում է հասարակաց տների հետ։ 17-րդ դարում ի հայտ է գալիս կախարդական լապտեր անվանումով պրոյեկտոր։ 1720 թվականին յուղով վառվող ապակե լապտերներ հայտնվել են նաև Սանկտ Պետերբուրգում[7]։ Որպես վառելիք օգտագործվել է կանեփի յուղը, իսկ դրանց մատակարարմամբ զբաղվել են ֆուրգոնապանները։ Հեռավոր Արևելքում տարածված են ճապոնական լապտերները։

 

1807 թվականին Լոնդոնում ի հայտ են եկել գազային լապտերներ, հայտնագործողը Վիլյամ Մերդոկն էր[8], իսկ 1839 թվականին դրանք օգտագործվում էին նաև Սանկտ Պետերբուրգում[9]։

1879 թվականին Լիթեյյան կամրջի վրա այրվել են Յաբլոչկովի էլեկտրական լապտերները[5]։ 1883 թվականին դրանք լուսավորել են նաև Նևսկի պողոտան[10]։

Մշակույթում խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Происхождение слова фонарь
  2. Вся правда об удивительных китайских фонариках(չաշխատող հղում)
  3. Приглашение на пир
  4. День фонариков – Латерне
  5. 5,0 5,1 ИСТОРИЯ УЛИЧНОГО ФОНАРЯ
  6. «Рапсовое масло и газовый фонарь: История уличного освещения». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  7. Масляные фонари XVIII-XIX вв.
  8. Лондон отметил 200-летие газовых фонарей на улицах
  9. Газовые фонари
  10. Электрические фонари
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լապտեր» հոդվածին։