Յոնաս Լյուշեր

շվեյցարացի-գերմանացի գրող

Յոնաս Լյուշեր (գերմ.՝ Jonas Lüscher, հոկտեմբերի 22, 1976(1976-10-22)[5][6], Շլիրեն, Dietikon District, Ցյուրիխ, Շվեյցարիա[7]), շվեյցարացի-գերմանացի գրող և էսսեիստ[8]։

Յոնաս Լուշեր
Jonas Lüscher
Յոնաս Լուշերը 2013 թվականին
Ծնվել է1976, հոկտեմբերի 22
ԾննդավայրՑյուրիխ
Մասնագիտությունգրող, էսսեիստ
Լեզուգերմաներեն
ԱզգությունԳերմանիա Գերմանիա Շվեյցարիա Շվեյցարիա
ՔաղաքացիությունԳերմանիա Գերմանիա
ԿրթությունՄարիսթալդենի Ավետարանական մանկավարժական դպրոց, Մյունխենի փիլիսոփայության դպրոց, Մյունխենի Լյուդվիկ Մաքսիմիլիան համալսարան, Տեխնոլոգիաների Շվեյցարիայի Դաշնային ինստիտուտ
Ստեղծագործությունների ցանկFrühling der Barbaren, Jetzt, Kraft
Պարգևներ
ԱմուսինՈւլրիկե Առնոլդ[4]
 Jonas Lüscher Վիքիպահեստում

Կյանք խմբագրել

Լյուշերը մեծացել է Բեռնում։ 1994-1998 թվականներին ուսանել է Մարիսթալդենի Ավետարանական մանկավարժական դպրոցում` ստանալով տարրական դպրոցի ուսուցչի որակավորում[9]։ Մի քանի տարի աշխատելով Մյունխենի ֆիլմարտադրությունում որպես սցենարիստ ու խմբագիր` նա 2005-2009 թվականներին սովորել է Մյունխենի փիլիսոփայության դպրոցում` ավարտելով մագիստրոսի աստիճանով։ Միևնույն ժամանակ աշխատել է որպես ֆրիլանսեր խմբագիր[9]։ Այնուհետև երկու տարի հետազոտություն է արել Մյունխենի Լյուդվիկ Մաքսիմիլիան համալսարանում, գիտության էթիկայի ոլորտում։ 2001 թվականին Լյուշերը տեղափոխվել է Տեխնոլոգիաների Շվեյցարիայի Դաշնային ինստիտուտ Ցյուրիխում։ Այստեղ նա դիսերտացիոն աշխատանք է սկսել փիլիսոփա Մայքլ Համփի ղեկավարությամբ` ուսումնասիրելով Ռիչարդ Ռորթիի աշխատանքը։ 2012-13 թվականներին Լյուշերը պարգևատրվել է Շվեյցարիայի կառավարության կողմից` հնարավորություն ստանալով ինը ամիս անցկացնել Սթենֆորդի համալսարանի համեմատական գրականության ֆակուլտետում որպես ուսումնասիրող-դիտորդ։ 2014 թվականի վերջին Լյուշերը թողել է Տեխնոլոգիաների ինստիտուտը` առանց ավարտելու իր դիսերտացիոն աշխատանքը։ Լյուշերը Գերմանիայի «Գրիչ» կենտրոնի (անգլ.՝ PEN Centre) անդամ է և ապրում է Մյունխենում 2001 թվականից։ Նրա առաջին վեպը («Բարբարոս Գարունը», գերմ.՝ Frühling der Barbaren, անգլ.՝ Barbarian Spring)[10] 2013 թվականին ներկայացվել է և՛ Շվեյցարիայի Գրքի մրցանակի և Գերմանիայի Գրքի մրցանակի, ստացել է այլ պարգևներ։ 2017 թվականի օգոստոսին հայտարարվել է, որ 2016-ին գրված նրա Kraft վեպն առաջադրվել է Գերմանիայի Գրքի մրցանակ 2017-ի համար[11]։

 
Լյուշերը Լայպցիգի գրքի տոնավաճառին, 2017

Ստեղծագործություններ խմբագրել

  • Jetzt, լիբրետո Մաթիս Նիթշկեի օպերայի համար[12]։
  • Frühling der Barbaren, վեպ, Մյունխեն, 2013. Թարգմանվել է Փիթեր Լեվիսի կողմից։ Անգլերեն հրատարակություն` Լոնդոն, 2014։
  • Kraft, վեպ, Մյունխեն, 2016[13]։

Պարգևներ խմբագրել

  • 2013 Franz-Hessel-Preis «Բարբարոս Գարունը» վեպի համար[14]
  • 2013: Kanton Bern գրական պարգև
  • 2013: Bayerischer Kunstförderpreis
  • 2016: Hans Fallada Prize «Բարբարոս Գարունը» վեպի համար[15]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.luzernerzeitung.ch/nachrichten/kultur/Schweizer-Autor-in-Deutschland-ausgezeichnet;art46444,615958
  2. http://schweizerbuchpreis.ch/jonas-luescher/
  3. https://buchmarkt.de/meldungen/der-max-frisch-preis-2022-geht-an-jonas-luescher/
  4. https://www.tagblatt.ch/kultur/schweizer-schriftsteller-jonas-luscher-wohnt-seit-20-jahren-in-munchen-und-sagt-ich-trinke-ja-nicht-mal-bier-ld.1205390
  5. https://literapedia-bern.ch/L%C3%BCscher,_Jonas
  6. Munzinger Personen (գերմ.)
  7. 7,0 7,1 https://www.republik.ch/2019/01/21/traeumen-sie
  8. «Jonas Lüscher | Literaturhaus». www.literaturhaus-basel.ch. Վերցված է 2017 թ․ փետրվարի 27-ին.
  9. 9,0 9,1 «"Autor "Jonas Lüscher" bei Verlag C.H.BECK Literatur - Sachbuch - Wissenschaft"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 29-ին.
  10. Tischer, Wolfgang. "Interview und Buchkritik: Jonas Lüscher - »Frühling der Barbaren« - literaturcafe.de"
  11. Platthaus, Andreas (2017-08-15). "Longlist des Buchpreises: Interessanter als der Preisträger selbst"
  12. JETZT
  13. Kraft
  14. "Bundesregierung | Artikel | Deutsch-französischer Literaturpreis verliehen"
  15. Luzern, Luzerner Zeitung AG 6006. "Schweizer Autor in Deutschland ausgezeichnet" Արխիվացված 2017-11-07 Wayback Machine

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոնաս Լյուշեր» հոդվածին։