Յողունօլուք
Յողունօլուք, հայաբնակ գյուղ Մուսա լեռան կենտրոնական մասում, Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի Պելյանի գավառակում։
Գյուղ | ||
---|---|---|
Յողունօլուք | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Երկրամաս | Պելյանի գավառակ | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | ▲1013 մարդ (2023)[1] | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
| ||
1915-ին ուներ 255 տուն (1233 շունչ) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ, առևտրով, արհեստներով։ Մշակում էին ձիթենի, թզենի, դափնի։ Գյուղում կար 3 եկեղեցի՝ կից վարժարաններով։ Գյուղի կենտրոնում էր ամենամեծ եկեղեցին (Ս․ Աստվածածին, կառուցված 1790-ին)։
Յողունօլուքը եղել է Մուսա լեռան ինքնապաշտպանական կռիվների մասնակից վեց գյուղերից մեկը։ Բնակիչները (մնացած հինգ գյուղերի հետ) 1915-ին տեղափոխվել են Եգիպտnu և ապաստանել Պորտ Սաիդի մերձակայքում, 1919-ին վերադարձել են Մուսա լեռ։ 1939-ին, երբ Ալեքսանդրետի սանջակը հանձնվեց Թուրքիային, բնակիչները տեղափոխվեցին Սիրիա, այնտեղից էլ՝ Լիբանանի Այնճար գյուղը։ Նրանց մեծ մասը 1946–47-ին ներգաղթել է Հայաստան և այժմ բնակվում են Երևանում, էջմիածնում և այլուր։ Յողունօլուքի պատմական հուշարձաններից է Թովմաս Առաքյալի վանքը (այժմ՝ ավերակ), որը գտնվում է գյուղի արլ․ կողմում։ Այն կառուցված էր սրբատաշ և քանդակազարդ խոշոր քարերով։ Վանքը հարևան գյուղերի ուխտատեղին էր։
Տես նաև խմբագրել
Աղբյուրներ խմբագրել
- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 127)։ |