Յոհան Պաշ

շվեդ նկարիչ

Յոհան Պաշ (շվեդերեն՝ Johan Pasch, մարտի 12, 1706(1706-03-12)[1][2][3], Ստոկհոլմ, Շվեդիա - հունվարի 16, 1769(1769-01-16)[1][2][3], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ նկարիչ։

Յոհան Պաշ
շվեդերեն՝ Johan Pasch
Roslin - Johan Pasch.jpg
Ծնվել էմարտի 12, 1706(1706-03-12)[1][2][3]
ԾննդավայրՍտոկհոլմ, Շվեդիա
Վախճանվել էհունվարի 16, 1769(1769-01-16)[1][2][3] (62 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
ՔաղաքացիությունFlag of Sweden.svg Շվեդիա[4]
Մասնագիտություննկարիչ
ԱշակերտներMichael Toppelius?
Պաշտոնպալատական նկարիչ
ՀայրDanckwardt Pasch den äldre?
Commons-logo.svg Johan Pasch Վիքիպահեստում
Hönstavlan (1747)

ԿենսագրությունԽմբագրել

Յոհան Պաշը ծնվել է 1706 թվականի մարտի 12-ին Ստոկհոլմում։ Նա շվեդ հայտնի նկարիչների ընտանիքի ներկայացուցիչ է։ Դիմանկարիչ Լորենց Պաշ Ավագի (1702-1766)[5] կրտսեր եղբայրն է, Շվեդիայի ազատ արվեստների թագավորական ակադեմիայի անդամներ Լորենց Պաշ Կրտսերի (1733-1802) և Ուլրիկա Պաշի (1735-1796) հորեղբայրը։

Յոհան Պաշը սովորել է Շվեդիայի գեղանկարչության ակադեմիայում, ապա Հոլանդիայում ու Փարիզում։ Հայրենիք վերադառնալուց հետո աշխատել է որպես թագավորական ամրոցների դեկորատոր։ Դասավանդել է Շվեդիայի արվեստների ակադեմիայում։

1748 թվականից եղել է պալատական նկարիչ, 1758 թվականից՝ պալատի ինտենդանտ։

Ի տարբերություն իր դիմանկարիչ եղբոր՝ Յոհան Պաշը հայտնի է եղել որպես նկարիչ-դեկորատոր։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեման եղել են ալեգորիկ աշխատանքները, որոնք պատկերել են տարվա չորս եղանակները կամ չորս մայրցամաքները, որ բնութագրական են ֆրանսիական ռոկոկոյի համար։ Հեղինակել է նաև մի քանի դիմանկարներ։

Յոհան Պաշի աշխատանքներից առավել հայտնի է «Գեղատեսիլ հավեր» («Hönstavlan», 1747) նկարը, որը պատկերում է պալատական կանանց ընտանի կենդանիների մարմիններով[6]

Յոհան Պաշի նկարներ ներկայում ցուցադրվում են Ուպսալայի համալսարանի գրադարանում[7] և Շվեդիայի ազգային թանգարանում[8]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Johan Pasch (швед.) — 1917.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 KulturNav — 2015.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists
  4. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  5. Lorens Pasch den äldre, Svenskt biografiskt lexikon
  6. Ըստ որոշ տվյալների՝ նկարում պատկերված են կրոնարքայադուստր Լովիսա Ուլրիկան ու նրա շքախմբի կանայք, իսկ աքաղաղը հավանաբար ակնարկում է Շվեդիայի հայտնի պետական գործիչ Կարլ Տեսինին։
  7. Uppsala universitetsbibliotek
  8. Nationalmuseum

Արտաքին հղումներԽմբագրել