Յոհան Հենրիխ ֆոն Թյունեն (գերմ.՝ Johann Heinrich von Thünen, հունիսի 24, 1783(1783-06-24)[1], Waddewarden, Principality of Anhalt-Zerbst - սեպտեմբերի 22, 1850(1850-09-22)[1], Վարնքենհագեն, Մեկլենբուրգ Շվերին), գերմանացի տնտեսագետ[3], տնտեսագիտության մեջ գերմանական աշխարհագրական դպրոցի ներկայացուցիչ, մարժինալիզմի հետևորդներից մեկը։

Յոհան ֆոն Թյունեն
Ծնվել էհունիսի 24, 1783(1783-06-24)[1]
Waddewarden, Principality of Anhalt-Zerbst
Մահացել էսեպտեմբերի 22, 1850(1850-09-22)[1] (67 տարեկան)
Վարնքենհագեն, Մեկլենբուրգ Շվերին
ՔաղաքացիությունPrincipality of Anhalt-Zerbst և  Մեկլենբուրգ Շվերին
Մասնագիտությունտնտեսագետ, աշխարհագրագետ և ագարակապան
Գործունեության ոլորտՏնտեսագիտական աշխարհագրություն
Ալմա մատերՌոստոկի համալսարան
Տիրապետում է լեզուներինգերմաներեն[1][2]
 Johann Heinrich von Thünen Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Յոհան ֆոն Թյունենը ծնվել է 1783 թվականի հունիսի 24-ին իր հոր՝ Էդո Քրիստիան ֆոն Թյունենի (1760-1786) և մոր՝ Աննա Կատարինա Մարգարեթ Թրենդթելի՝ Եվերից գրքավաճառի դստեր կալվածքում (ծնվ. 1765)[4]:

Յոհանը մեծացել է Եվեր քաղաքում, սովորել է խառը դպրոցում՝ թողնելով այն 16 տարեկան հասակում ֆերմայում ուսանելու նպատակով և վերականգնելով ուսումը 19 տարեկան հասակում, երբ 1802-1803 թվականներին սկսել է ուսումնասիրել Լուկաս Անդրեաս Շթաուդինգերի՝ գյուղատնտեսական ուսուցման էնտուզիաստի մոտ, որն իր Գրոս Ֆլոթբեք կալվածքում կազմակերպել էր ապագա ագրոնոմների համար իր տեսակով առաջին գիշերօթիկ դպրոցը։ Բացի այդ՝ նա սովորել է Ցելլի Ալբրեխտ Թեերի մոտ։ Ապա նա կարճ ժամանակով՝ միայն երկու կիսամյակով սովորել է Հեթինգենյան համալսարանում[5]։

1806 թվականին ամուսնացել է Հելենա Սոֆիա Յոհաննա Բեռլինի հետ (21.03.1785, Ֆրիդլանդ, Մեկլենբուրգ Ստերլից -19.01.1845, Թելով, Մեկլենբուրգ) և երիտասարդ կնոջ հետ սկսել է բնակվել Պոմերանայի Անկլամայի մոտ գտնվող վարձով տանը։ 1810 թվականին Թյունենը Թելովում՝ Թեթերով քաղաքից ոչ հեռու գնեց 465 հեկտար մակերեսով հողատարածք։

Իր կյանքի մնացած մասը նա, ինչպես հասարակ գերմանացի յունկեր, անցկացրեց՝ իր կալվածքում զբաղվելով գյուղատնտեսությամբ, որից ստացած եկամուտները հերիք էին ձմեռային միջշրջանային ընթացքում տանտիրոջ պահանջմունքները բավարարելու համար։

1818 թվականին Ֆոն Թյունենը դարձավ Մեկլենբուրգյան հայրենասիրական ասոցիացիայի մշտական անդամ և նույնիսկ գլխավորեց իր համայնքի բաժանմունքը։

1830 թվականին շնորհիվ գիտական վաստակի՝ Ֆոն Թյունենը պարգևատրվեց Ռոստոկսյան համալսարանի պատվավոր դոկտորական։ 1844 թվականին նա դարձավ Մեկլենբուրգի էնթոմոլոգիական միության անդամ, իսկ 1848 թվականին ընտրվեց Մեկլենբուրգյան հայրենասիրական ասոցիացիայի պատվավոր անդամ և Թեթերով քաղաքի պատվավոր քաղաքացի։ 1850 թվականին հրատարակվեց «Մեկուսացված պետության» երկրորդ մասը,որտեղ նա հետազոտում է աշխատավարձի հարցը[5]։

Ֆոն Թյունենը մահացել է 1850 թվականի սեպտեմբերի 22-ին Թելովում։

Հիշատակ

Ներկայումս գործում է Թյունենովյան միությունը, Թյունենի կալվածքում գործում է Ֆոն Թյունենի թանգարանը[4]։

Ներդրում գիտության մեջ խմբագրել

 
Թյունենի կալվածքը Թելովում

Թյունենն առաջինն էր, որ օգտագործեց դիֆերենցիալ հավասարումը տնտեսագիտության մեջ՝ օգտագործելով մաթեմատիկական հաշվարկները արտադրության տեղադրվածությունը հիմնավորելու համար, և դարձել է էկոնոմետրիկայի գաղափարների նախահայրը։ Թյունենը 10 տարի է ծախսել արտադրության իր կալվածքի հաշվապահական հաշվեկշիռը կազմելու համար, որպես ունենա վիճակագրական տվյալներ[6]։

Թյունենը մշակել է մարգինալ արտադրողականության տեսության հիմքերը՝ արտահայտելով այն բանաձևում[7].

 ,

որտեղ  ՝ հողի մակերեսի միավորի ռենտա,  ՝ արտադրանքի միավորի շուկայական գին,  ՝ ապրանքի միավորի հաշվով արտադրական ծախսեր,  ՝ միավոր մակերեսի հաշվով բերքատվություն,  ՝ գյուղատնտեսական միավորի տրանսպորտային սակագինը՝ միավոր եհռավորության վրա,  ՝ մինչև շուկա հեռավորություն։

Իր աշխատանքներում առաջինն է մտցրել մարգինալ ծախսեր հասկացությունը, որը հետագայում ճանաչվածություն է ձեռք բերել՝ շնորհիվ Ալֆրեդ Մարշալի «Տնտեսագիտության սկզբունքներ» (1890) աշխատության, ինչպես նաև առաջարկել է օգտագործել աշխատավարձի բնական մակարդակի բանաձևը, որը, ի համապատասխան ժառանգության, փորված է իր գերեզմանաքարի վրա Թեթերովում[6].

 ,

որտեղ  ՝ աշխատավարձի չափը (ըստ Մ. Բլաուգուի՝ աշխատանքի սահմանային արտադրանքը),  ՝ ապրուստի համար անհրաժեշտ մինիմում (ըստ Մ. Բլաուգուի՝ հացահատիկների քանակը՝ անհրաժեշտ աշխատողի ընտանիքի գոյության համար, աշխատավարձի մշտական գումարը, որը ծախսում է աշխատողը՝ ըստ Յ. Շումպտերի),  ՝ աշխատանքների արժողությունը (ըստ Բլաուգուի՝ ընտանիքի միջին ապրանքը, ըստ Յ. Շումպետերի՝ մաքուր ազգային ապրանքը)[8]։

Թյունենի մոդելի հեղինակն է, որը բացատրում է գյուղատնտեսական արտադրության տեղադրությունը՝ կախված արտադրանքի վաճառքի վայրից[9]։

Թյունենի մոդել խմբագրել

Մոդելի նախապայմաններ[9].

  1. ամբողջ աշխարհից տնտեսապես մեկուսացված պետության առկայությունը, որի սահմաններում գործում է կենտրոնական քաղաքը, որը գյուղատնտեսական ապրանքների վաճառքների միակ շուկան է և արդյունաբերական ապրանքների ապահովման աղբյուրը,
  2. յուրաքանչյուր ապրանքի գինը տարածության ցանկացած կետում տարբերվում է քաղաքում տրանսպորտային ծախսերի մեծության վրա գնից, որոնք ընդունվում են բեռան զանգվածին և բեռնափոխադրման հեռավորությանը համամասնականորեն։

Համադրելով տրանսպորտային ծախսերը արտադրանքի՝ մի վայրից մինչև շուկա փոխադրման ծախսերի հետ՝ ի հայտ են գալիս գոտիներ, որոնք առավելապես բարենպաստ են (տրանսպորտային ծախսերի մինիմալացման տեսանկյունից) այդ սահմաններում գյուղատնտեսական արտադրության այս կամ այն ձևերի տեղադրման համար։

«Պատկերացրե՛ք շատ մեծ քաղաք նավագնաց գետի կամ ջրանցքի բերքատու հարթավայրի կենտրոնում։ Հարթավայրը կարող է ամենուր բաղկացած լինել այն միևնույն բնահողից, որը կարելի է վերամշակել։ Քաղաքից մեծ հեռավորության դեպքում հարթավայրը կարող է ավարտվել չմշակվող անապատում, որը ամբողջապես հեռացնում է երկիրը ամբողջ աշխարհից», - Յոհան ֆոն Թյունեն։

Թյունենը կատարել է հետևյալ եզրակացությունները[7].

  • անմիջապես քաղաքի մոտ պետք է արտադրվեն շուտ փչացող ապրանքներ, ինչպես նաև ապրանքներ, որոնք ունեն փոխադրելիության բարձր արժեք,
  • քաղաքից հեռավորության մեծացմամբ հողերը պետք է օգտագործվեն արտադրանքներ աճեցնելու համար, որոնք ունեն փոխադրելիության ցած արժեք,
  • միանման արտադրական ծախսերի և ըստ զանգվածի՝ միատեսակ բերքի դեպքում արտադրանքը, որը սպառում է հողը, պետք է արտադրվի քաղաքից հեռու,
  • այն արտադրանքը, որը պահանջվում է ավելի արտադրական ծախսեր, պետք է արտադրվի քաղաքից ավելի հեռու,
  • ինչքան բարձր է արտադրանքի բերքատվությունը՝ ըստ զանգվածի, այնքան քաղաքին մոտ պետք է արտադրվի,
  • քաղաքի շուրջ ձևավորվում են գծագրած համակենտրոն շրջաններ, որտեղ այս կամ այն արտադրանքը առաջինը կլինի։

Մատենագրություն խմբագրել

 
Միասնականացված պետություն՝ ի հարաբերումն հասարական տնտեսագիտության
  • Թյունեն Ի. Մեկուսացած պետություն. — Մ.: Տնտեսական կյանք, 1926. (գերմ. Der isoli[e]rte Staat in Beziehung auf Landwirtschaft und Nationalökonomie, oder Untersuchungen über den Einfluß, den die Getreidepreise, der Reichthum des Bodens und die Abgaben auf den Ackerbau ausüben. - Hamburg : Perthes, 1826) (Առաջին հրատարակություն՝ Միասնականացված պետություն՝ ի հարաբերումն հասարական տնտեսագիտության։ — Կառլսրուե։ Բ. Գասպեր, 1857) (առաջին հատոր)
  • Thünen J.H. Der naturgemäße Arbeitslohn und dessen Verhältniß zum Zinsfuß und zur Landrente. Erste Abtheilung. - Rostock : Leopold, 1850 (երկրորդ հատորի առաջին մաս)
  • Thünen J.H. Der naturgemäße Arbeitslohn und dessen Verhältniß zum Zinsfuß und zur Landrente. Zweite Abtheilung, hrsg. von Hermann Schumacher. - Rostock : Leopold, 1863 (երկրորդ հատորի երկրորդ մաս և երրորդ հատոր)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. CONOR.Sl
  3. Тюнен Иоганн Генрих // Тихоходки — Ульяново. — М. : Советская энциклопедия, 1977. — (Большая советская энциклопедия : [в 30 т. / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 26).].
  4. 4,0 4,1 Сайт музея имени Иоганна Генриха фон Тюнена.
  5. 5,0 5,1 Блауг М. 100 великих экономистов до Кейнса. — СПб.: Экономикус, 2008. — С. 299-303. — ISBN 978-5-903816-01-9.
  6. 6,0 6,1 Блауг М. Экономическая мысль в ретроспективе // М.: Дело. — 1994. — С. 300, 568-574. — ISBN 5-86461-151-4.
  7. 7,0 7,1 Лимонов Л.Э. Региональная экономика и пространственное развитие // М.: Издательство Юрайт. — 2015. — Т. 1. — С. 61-70. — ISBN 978-5-9916-4444-0.
  8. Й. Шумпетер История экономического анализа // СПб.: Экономическая школа. — 2004. — С. 613. — ISBN 5-900428-61-3.
  9. 9,0 9,1 Гранберг А.Г. Основы региональной экономики // М.: ГУ ВШЭ. — 2000. — С. 42-44. — ISBN 5-7598-0074-4.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհան ֆոն Թյունեն» հոդվածին։