Յոհաննես վան Քյոլեն (հոլ.՝ Johannes van Keulen, 1654[1][2][3][…] կամ մոտ 1654[4], Դեյվենտեր, Օվերեյսել, Նիդերլանդներ[4] - դեկտեմբեր 1715[1][2][3][…], Ամստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]), 17-րդ դարի հոլանդացի քարտեզագիր։ Հրատարակել է «Zee-Atlas» (Ծովային ատլաս) նավագնացության հայտնի ատլասը և «Zee-Fakkel» (Ծովային լապտեր) տեղեկատուն։ 1678-1679 թվականներին Յոհաննես վան Քյոլենը տեղափոխվեց Ամստերդամ և 1680 թվականին ստացավ արտոնագիր Հոլանդիայի և Արևմտյան Ֆրիզլանդի նահանգներից, որը նրան թույլ էր տալիս տպագրել և հրապարակել ծովային ատլասներ ու նավագնացության տեղեկատուներ։ Այդ գրքերում զետեղված էին քարտեզներ և ծովային ուղիների նկարագրություններ՝ նախատեսված նավի ղեկակալների համար, որպեսզի նրանք անվտանգ նավարկեն։ Արտոնագիրը հարկավոր էր՝ բացառելու համար քարտեզների ու տեղեկությունների անօրինական արտատպումներն ու տպագրությունները։ Դա հատկապես կարևոր էր ատլասների առումով, քանզի դրանք տպագրվում էին նախնական խոշոր ծախսերով, որոնք պետք է փոխհատուցվեին վաճառքից հետո։

Յոհաննես վան Քյոլեն
հոլ.՝ Johannes van Keulen
Ծնվել է1654[1][2][3][…] կամ մոտ 1654[4]
ԾննդավայրԴեյվենտեր, Օվերեյսել, Նիդերլանդներ[4]
Մահացել էդեկտեմբեր 1715[1][2][3][…]
Մահվան վայրԱմստերդամ, Հոլանդիա, Միացյալ պրովինցիաների հանրապետություն[4]
Քաղաքացիություն Միացյալ պրովինցիաների հանրապետություն
Մայրենի լեզուհոլանդերեն
ԿրոնԿալվինականություն[4]
Մասնագիտությունքարտեզագիր, գործիքներ ստեղծող, ճանապարհորդ հետազոտող, copper engraver, գրավաճառ և mapseller
ԵրեխաներGerard van Keulen?[4]
 Johannes van Keulen Վիքիպահեստում
Յոհաննես վան Քյոլեն, Հյուսիսային ծովի քարտեզը, շուրջ 1680 թ.

Յոհաննես վան Քյոլենն իր ընկերությունն անվանեց «In de Gekroonde Lootsman» (Թագակալ լոցման)։ Շուտով նա իր ընկերություն աշխատանքի ընդունեց քարտեզագիր Կլաաս Յանսոն Վոոգթին (հոլ.՝ Claes Janszoon Vooght): 1681 թվականից թողարկվում է «Փայլատակող նոր ծովային լապտեր» (Nieuwe Lichtende Zee-Fakkel) հնգհատոր ատլասը, որի համար Վոոգթը կազմեց քարտեզներ, իսկ պատկերազարդումը հանձնվեց Յան Լույկենին։ Հնգհատոր այս ատլասը թողարկվեց 1681-1684 թվականների ընթացքում, պարունակում էր 130-ից ավել նոր քարտեզներ և մեծ համբավ բերեց Յոհան վան Քյոլենին։

Յոհաննեսի որդին՝ Գերհարդ վան Քյոլենը (1678-1726) շարունակեց հոր գործը և նույնպես կազմեց նոր ատլասներ։ Իսկ թոռը՝ Յոհաննես վան Քյոլեն Կրտսերը (1704-1755) ատլասների նոր ժողովածու է հրապարակում, որտեղ ներկայացված էին Ասիայի ծովային ուղիների քարտեզներ։ Այն առաջին անգամ լույս տեսավ 1755 թվականին։ Յոհաննեսի թոռնորդի Գերհարդ Հյուլստ վան Քյոլենը (1733-1801) թողարկեց «Zee-Fakkel»-ի վերջին հրատարակությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննես վան Քյոլեն» հոդվածին։