Յոհաննես Աավիկ (իսպ.՝ Johannes Aavik, դեկտեմբերի 8, 1880(1880-12-08)[1], Ռանդվեռե, Լաիմյալա - մարտի 18, 1973(1973-03-18)[1], Ստոկհոլմ, Շվեդիա[2]), էստոնացի լեզվաբան, էստոներենի բարեփոխիչ։

Յոհաննես Աավիկ
Ծնվել էդեկտեմբերի 8, 1880(1880-12-08)[1]
ԾննդավայրՌանդվեռե, Լաիմյալա
Վախճանվել էմարտի 18, 1973(1973-03-18)[1] (92 տարեկան)
Վախճանի վայրՍտոկհոլմ, Շվեդիա[2]
ԳերեզմանՍկուգսչյուրկոգորդեն
Մասնագիտությունբանասեր, թարգմանիչ, լեզվաբան, բանաստեղծ, համալսարանի դասախոս, ջութակահար և գրող
Քաղաքացիություն Էստոնիա
ԿրթությունՏարտուի համալսարան
ԱշխատավայրՍտոկհոլմի համալսարան
Պարգևներ
Սպիտակ աստղի երրորդ աստիճանի շքանշան
 Johannes Aavik Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1902 թվականին ավարտել է գերմանալեզու գիմնազիան՝ Կուռեսաառեում։ 1902-1903 թվականներին սովորել է Տարտուի համալսարանում։ 1903-1905 թվականներին սովորել է Նեժինսկի պատմա-բանասիրական ինստիտուտում՝ Ուկրանիայում, 1910 թվականին ընդունվել է դոկտորանտուրա բաժնոմ Խելսինկի համալսարանում։ Եղել է «Երիտասարդ Էստոնիա» կազմակերպության անդամ։1926-1933 թվականներին դասավանդել է Տարտուի համալսարանում։ 1934 թվականին նշանակվել է ազգային ուսումնարանների տեսուչ։ Աավիկը դարձավ մի յուրահատուկ փորձի հեղինակ, որը հասավ նույնիսկ քերականական հիմքերին։ Նա 1926-1933 ձեռք է բերել պարզեցված կազմությամբ նախադասությունները էստոներենի մեջ, ինչպես նաև առաջարկել է բառերի նոր արմատներ, որոնք նա վերցրել է էստոնական և ֆիննական բարբառներից, ելնելով ասոցիատիվ ձայներից և իմաստային նշանակություններից։ Նա պոետ և թարգմանիչ Վիլեն Ռիդալիի հետ միասին կարողացավ ժամանակակից էստոնական լեզվում ավելացնել 300 նոր բառ։ Ավելի մեծ չանաչում ստացած քերականական հայտնագործությունները վերաբերվում են օրինակ՝ ածականի եզակի թվի, գերադրական աստիճանին։

Էստոնական լեզվում վերափոխումներ իրականացնելը Աավիկը շարունակել է 1944 թվականից հետո Շվեդիայում, որտեղ ներկայացրել է էստոկան լեզվի բառբարները, կենցեպտուալնի բառարանը, ստուգաբանական բառարանը, և այլ ուրիշ աշխատանքներ։ Սաարեմաա կղզու Կուռեսաաառե քաղաքում բացված է Յոհաննես Աավիկի հուշային թանգարանը։

Հրապարակումներ խմբագրել

  • Eesti kirjakeele täiendamise abinõudest (1905)
  • Ruth (1909)
  • Keele kaunima kõlavuse poole // Eesti Kirjandus (1912)
  • Eesti rahvusliku suurteose keel (1914)
  • Eesti kirjakeelse stiili arenemise järgud // Noor-Eesti V (1915)
  • Eesti luule viletsused (1915)
  • Keel ja kirjandus // Sõna (1918)
  • Uute sõnade sõnastik (1919)
  • Uute ja vähem tuntud sõnade sõnastik (1921)
  • Puudused uuemas eesti luules (1922)
  • Keeleuuenduse äärmised võimalused (1924)
  • Kuidas suhtuda «Kalevipojale» (1933)
  • Eesti õigekeelsuse õpik ja grammatika (1936)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #124317332 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոհաննես Աավիկ» հոդվածին։