Յոլա Մգոգվանա
Յոլա Մգոգվանա (2008), Հարավային Աֆրիկայի կլիմայի ակտիվիստ է, Քեյփթաունից[1]։
Յոլա Մգոգվանա | |
---|---|
Ծնվել է | 2008 |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | Կլիմայական ակտիվիստ |
Կյանք Խմբագրել
Մգոգվանայի գործունեությունը սկսվել է 2019 թվականին, երբ ընդամենը տասնմեկ տարեկան էր, այն բանից հետո, երբ մտահոգվում էր աղտոտվածության, անսովոր եղանակային պայմանների և ջրի աղետալի ճգնաժամի համար իր երկրում[2]։ Աֆրիկայի երիտասարդության համար ոգեշնչում է հանդիսացել՝ միանալու իրեն հանուն կլիմայի արդարության պայքարին։ Կիարա Նիրգինի և Ռուբի Սամփսոնի հետ միասին, ի պատասխան Հարավային Աֆրիկայի, հրավեր է ստացել կլիմայի ակտիվիստ Գրետա Թունբերգից[3]։
Կրթություն Խմբագրել
Մգոգվանան Քեյփթաունի ամենաաղքատ քաղաքային համայնքներից մեկի՝ Խայելիցայի տարրական դպրոցի աշակերտ է։ Նրա բնապահպանության ուսուցիչը Խոլի Ֆույանին է, ով և՜ իր մենթորն է, և՜ իր հիմնական, կարևոր համագործակիցը, ինչպես նաև հանդիսանում է «Earthchild» նախագծի բնապահպանական կրթության համակարգող, շահույթ չհետապնդող կազմակերպություն, որի հետ Մգոգվանան կապ ունի[4]։
Կլիմայական ակտիվիզմ Խմբագրել
Ակտիվ ներկայացուցիչ է եղել դպրոցում և բազմիցս հորդորել է կառավարությանը շտապ քայլեր ձեռնարկել կլիմայի փոփոխության համար։ Կամավորական գործունեություն է սկսել «Earthchild» նախագծում 2019 թվականի հունվարին, որի նպատակն էր շրջակա միջավայրի կրթությունը մտցնել համայնքներ և դասարաններ, քանի որ այդ գիտելիքը հասանելի չի եղել նրանցում[5]։ 2019 թվականի մարտին, միացել է երիտասարդությունը հանուն կլիմայի շարժմանը և շարժվել է դեպի խորհրդարան՝ պահանջելով ավելի լավ քաղաքականություն և արդարություն[6]։ Այս իրադարձությունից հետո ելույթ է ունեցել 2,000 երիտասարդ հանդիսատեսի առջև Քեյփթաունում։ 2019 թվականի օգոստոսին, գլխավոր զեկուցող է եղել Յոհանեսբուգում, ՄԱԿ –ի բնակչության հիմադրամի, սեռական և վերարտադրողական առողջության, գենդերի և կլիմայի փոփոխության կայունության վերաբերյալ սիմպոզիումում[7]։ Նրա աշխատաքնը ամբողջ աշխարհում երիտասարդության շրջանում հասել է այն ճանաչման, որ նրանց սերունդը կկանխի կլիմայի փոփոխության ամենածանր հետևանքները, չնայած, որ դրանք քիչ ազդեցություն էին ունենալու շրջակա միջավայրի կործանմանը։ Նրա գործունեության ոգեշնչումը եղել է Ուբունտու բառը, որը նշանակում է «Ես կամ, որովհետև մենք կանք»։
Լրատվամիջոցներ Խմբագրել
Ճանաչում է ստացել ինչպես ազգային, այնպես էլ միջազգաին լրատվամիջոցներում, որպես կլիմայի, երիտասարդ, նշանավոր ակտիվիստ, ինչպես Գրետա Թունբերգը Հարավային Աֆրկայում[8][9] [10][11]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Yola Mgogwana»։ afternoonexpress.co.za։ Վերցված է 2020-11-11
- ↑ Holder Josh, Kommenda Niko, Holder Josh, Kommenda Niko։ «Day Zero: how Cape Town is running out of water»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2020-11-12
- ↑ https://www.timeslive.co.za/authors/andrea-nagel։ «These young climate change activists are SA's answer to Greta Thunberg»։ TimesLIVE (en-ZA)։ Վերցված է 2020-11-11
- ↑ admin։ «Earthchild Project»։ EarthChild Project (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2021-01-25-ին։ Վերցված է 2020-11-11
- ↑ admin (2019-04-25)։ «Changing the script for climate change»։ EarthChild Project (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2022-05-04-ին։ Վերցված է 2020-11-12
- ↑ May Jackie (2019-03-13)։ «Make it Better: Join the climate strike and Fridays for Future movement»։ twyg (en-GB)։ Վերցված է 2020-11-12
- ↑ «Enhancing Sexual and Reproductive Health Rights, Gender and Climate Change Linkages to Build Climate-Resilient Communities»։ UNFPA ESARO (անգլերեն)։ 2019-08-27։ Վերցված է 2020-11-12
- ↑ «From Europe to Jo’burg, from Tanzania to NYC: ACA ambassadors sure were busy during term 3! – African Climate Alliance» (en-US)։ Վերցված է 2020-11-12
- ↑ «Meet generation Greta: young climate activists around the world»։ the Guardian (անգլերեն)։ 2019-06-28։ Վերցված է 2020-11-12
- ↑ «In a Sea of Denial, This 11-Year-Old South African Activist Is Speaking Out Against Climate Injustice»։ Global Citizen (անգլերեն)։ Վերցված է 2020-11-12
- ↑ Abrahams Kim։ «This local 11-year-old is fighting climate change one tree at a time»։ Drum (en-US)։ Վերցված է 2020-11-12