Ուբունտու (փիլիսոփայություն)

Ուբունտու (զուլու՝ ubuntu և կոսա՝ ubuntu՝ մարդկայնություն)[2][3], նգունի բանտու լեզվով տերմին է, որը նշանակում է մարդկայնություն։ Հաճախ թարգմանում են «Ես կամ, որովհետև մենք կանք», «մարդկություն այլոց նկատմամբ», բայց հաճախ օգտագործվում է ավելի փիլիսոփայական իմաստով, նշանակում է «մարդկությանը միավորող համընդհանուր փոխհարաբերության հավատ»[4]։

Նելսոն Մանդելան 2006 թվականին տալիս է ուբունտուի սահմանումը Ubuntu Linux-ի գործարկման համար[1]

Հարավային Աֆրիկայում այն օգտագործվում է որպես հումանիստական փիլիսոփայության, էթիկայի կամ գաղափարախոսության տերմին, որը հայտնի է որպես Ուբունտուիզմ, 1980-ական և 1990-ական թվականների ընթացքում այդ երկրներում աֆրիկանացման (անցումային մեծամասնության կառավարում) գործընթացում։

1994 թվականին Հարավային Աֆրիկայում Նելսոն Մանդելայի նախագահությամբ ժողովրդավարության անցմամբ, այս տերմինն ավելի լայնորեն հայտնի դարձավ Հարավային Աֆրիկայից դուրս, հատկապես անգլալեզու ընթերցողներին հայտնի է Դեսմոնդ Տուտուի ուբունտու աստվածաբանության միջոցով[5]։

Հայեցակարգի պատմություն խմբագրել

Ուբունտու տերմինը Հարավաֆրիկյան աղբյուրներում հայտնվել է 19-րդ դարի կեսերից։ Թարգմանությունները ներառել են «մարդկային բնության, մարդասիրության, մարդկայնության, առաքինության, բարության» իմաստային դաշտը։ Քերականորեն բառը բաղկացած է -ntʊ̀ «մարդ, մարդկային արարած» արմատից, 14 դասի ubu- նախածանցից՝ կազմելով վերացական գոյական[6], տերմինը համապատասխանաբար ձևավորում է մարդկություն վերացական անվանումը[7]։

Հայեցակարգը ժողովրդականացվեց 1950-ական թվականներից սկսած`«փիլիսոփայության» կամ «աշխարհայացքի» (ի հակադրություն անհատին վերագրվող որակի) շրջանակներում, մասնավորապես, African Drum ամսագրում Inkundla Ya Bantu թերթի հրապարակված գրվածքներում։ 1970-ական թվականներից սկսած ուբունտուն նկարագրվում էր որպես «աֆրիկյան հումանիզմի» հատուկ տեսակ։ 1960-ական թվականների ապագաղութացման ժամանակ քաղաքական մտածողների քարոզչությամբ աֆրիկանիզացման համատեքստում ուբունտուն օգտագործվել է որպես հումանիզմի հատուկ աֆրիկյան (կամ հարավաֆրիկյան) տեսակ Զիմբաբվեում և Հարավային Աֆրիկայում սև մեծամասնության իշխանության անցնելու համատեքստում։ Ուբունտուին նվիրված առաջին հրատարակությունը, որպես փիլիսոփայական հայեցակարգ, հայտնվել է 1980 թվականին, Հունհուիզմ կամ Ուբունտուիզմ. Զիմբաբվեի բնիկ քաղաքական փիլիսոփայություն Ստանլակե Ջ. Ու. Սամկանեի կողմից։ Հունհուիզմը կամ Ուբունտուիզմը ներկայացնում է որպես քաղաքական գաղափարախոսություն նոր Զիմբաբվեի համար, քանի որ Հարավային Ռոդեզիան անկախացել էր Միացյալ Թագավորությունից։

Հայեցակարգը 1990-ական թվականներին Զիմբաբվեից անցավ Հարավային Աֆրիկա` որպես առաջնորդող իդեալ ապարտհեյդից մեծամասնության կառավարման անցման փուլում։ Տերմինն առկա է Հարավային Աֆրիկայի Ժամանակավոր Սահմանադրության վերջաբանում (1993). «կա փոխըմբռնման, այլ ոչ թե վրեժխնդրության անհրաժեշտություն, վերականգնման և ոչ թե փոխհատուցման կարիք, ուբունտուի, այլ ոչ թե զոհ դառնալու»։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Interviewed by Tim Modise, copyright by Canonical Ltd.--transcription: "In the old days, when we were young, a traveler through the country would stop at a village, and he didn't have to ask for food or for water; once he stops, the people give him food, entertain him. That is one aspect of ubuntu, but it will have various aspects."
  2. Tutu, Desmond (2013). «Who we are: Human uniqueness and the African spirit of Ubuntu».
  3. «Desmond Tutu on Ubuntu». Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  4. «About the Name». Official Ubuntu Documentation. Canonical. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 23. Վերցված է 2017 թ․ փետրվարի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  5. «Get the Definition of Ubuntu, a Nguni Word with Several Meanings». ThoughtCo. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 28-ին.
  6. see also Zulu noun classes on Wiktionary.
  7. The sense "mankind" is taken by the class 7 collective noun isintu.