Յոդոֆորմ
Յոդոֆորմ յոդօրգանական միացություն է՝ CHI3 քիմիական բանաձևով։ Իրենից ներկայացնում է բաց դեղին, բյուրեղական, հեշտությամբ ցնդող միացություն, օժտված է սուր հոտով (հին քիմիայկան գրականությունում հոտը բնութագրվում էր որպես «հիվանդանոցային հոտ») և, ինչպես և քլորոֆորմը՝ քաղցրավուն համով։ Այն երբեմն օգտագործվում է որպես ախտահանիչ.
Յոդոֆորմ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Դասական անվանակարգում | տրիյոդոմեթան |
Ավանդական անվանում | յոդոֆորմ |
Քիմիական բանաձև | CHI₃ |
Ֆիզիկական հատկություններ | |
Ագրեգատային վիճակ | բյուրեղային |
Արտաքին տեսք | դեղին բյուրեղներ |
Մոլային զանգված | 6,5E−25 կիլոգրամ[1] գ/մոլ |
Խտություն | 4,01 ± 0,01 գ/սմ³[2] գ/սմ³ |
Իոնիզացման էներգիա | 1,5E−18 ջոուլ[3] կՋ/մոլ |
Հալման ջերմաստիճան | 246 ± 1 ℉[2], 122 °C[4] և 119 °C[3] °C |
Կազմալուծման ջերմաստիճան | 410 ± 1 ℉[2] |
Եռման ջերմաստիճան | 218 °C[3] °C |
Քիմիական հատկություններ | |
Դասակարգում | |
CAS համար | 75-47-8 |
PubChem | 6374 |
EINECS համար | 200-874-5 |
SMILES | C(I)(I)I |
ЕС | 200-874-5 |
RTECS | PB7000000 |
ChEBI | 6134 |
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա) |
Ստացում և հատկություններ
խմբագրելՅոդոֆորմը առաջին անգամ ստացվել է 1822 թ.-ին Ժորժ Սերուլասի կողմից[5] և մոտավորապես միևնույն ժամանակ՝ լիովին անկախ՝ Ջոն Թոմաս Քուփերի կողմից.[6] Այն ստացվում է հալոֆորմ ռեակցիայով՝ յոդի և նատրիումի հիդրօքսիդի փոխազդեցությամբ հետևյալ չորս դասի օրգանական միացությունների հետ (ա) մեթիլ կետոնների։ CH3COR, (բ) ացետալդեհիդի (CH3CHO), (գ) էթանոլի (CH3CH2OH), և (դ) որոշ երկրորդային սպիրտների (CH3CHROH, որտեղ R -ը ալկիլ կամ արիլ խումբ է)։
Յոդի և հիմքերի փոխազդեցությունը մեթիլ կետոնների հետ այնքան հուսալի է, որ "յոդոֆորմի տեստը" (դեղին նստվածքի առաջացումը) կիրառվում է մեթիլ կետոնների հայտնաբերման համար։ Այն նաև կիրառելի է երկրորդային սպիրտների (մեթիլ սպիրտների) նկատմամբ։
Որոշ ռեագենտներ (օր. ջրածնի յոդիդը) փոխարկում են յոդոֆորմին դիյոդոմեթանի. Հնարավոր է նաև փոխարկումը ածխածնի երկօքսիդի։ Յոդոֆորմը փոխազդում է արծաթի նիտրատի ջրային լուծույթի հետ՝ առաջացնելով ածխածնի մոնօքսիդ։ Փոշացված մետաղական արծաթի և յոդոֆորմի փոխազդեցությամ արդյունքում յոդոֆորմը վերականգնվում է՝ առաջացնելով ացետիլեն. Տաքացման ժամանակ յոդոֆորմը քայքայվում է՝ առաջացնելով երկատոմ յոդ, ջրածնի յոդիդ և ածխածին։
Բնության մեջ տարածվածություն
խմբագրել"Mycena arcangeliana" սնկերում պարունակվում է յոդոֆորմ, որի շնորհիվ դրանք ունեն բնութագրական հոտ։
Կիրառություն
խմբագրելՄիացությունը հազվադեպ կիրառվում է որպես ախտահանող միջոց[7]։ Around the beginning of the 20րդ դարի սկզբերում յոդոֆորմը կիրառվում էր բժշկության մեջ որպես վերքերի բուժման և ախտահանման միջոց։ Ներկայումս այն դուրս է մղվել կիրառությունից առավել ուժեղ ախտահանիչներով. Այն ունի որոշակի թունավոր հատկություններ, մասնավորապես Ադոլֆ Հիտլերի մայրը՝ Կլարա Հիտլերը մահացել է յոդոֆորմային թունավորումից՝ որն առաջացել էր կրծքագեղձի քաղցկեղի բուժման ժամանակ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 IODOFORM
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.cdc.gov/niosh/npg/npgd0343.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 David R. Lide, Jr. Basic laboratory and industrial chemicals: A CRC quick reference handbook — CRC Press, 1993. — ISBN 978-0-8493-4498-5
- ↑ 4,0 4,1 Bradley J., Williams A. J., Andrew S.I.D. Lang Jean-Claude Bradley Open Melting Point Dataset // Figshare — 2014. — doi:10.6084/M9.FIGSHARE.1031637.V2
- ↑ Georges-Simon Serullas, Notes sur l'Hydriodate de potasse et l'Acide hydriodique. -- Hydriodure de carbone; moyen d'obtenir, à l'instant, ce composé triple [Notes on the hydroiodide of potassium and on hydroiodic acid -- hydroiodide of carbon; means of obtaining instantly this compound of three elements] (Metz, France: Antoine, 1822). 17-20 էջերում Սուրելասը նկարագրում է յոդոֆորմի առաջացում՝ յոդի և ջրի գոլորշիները շիկացրած ածխի վրայով անցկացնելու պարագայում։ Հետո՝ 28-29-րդ էջերում, նա ստանում է յոդոֆորմ՝ ավելացնելով մետաղական կալիում՝ յոդի սպիրտային լուծույթի վրա։
- ↑ James, Frank A. J. L. «Cooper, John Thomas (1790–1854), chemist». Oxford Dictionary of National Biography. Oxford University Press. Վերցված է 2012 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Phyllis A. Lyday "Iodine and Iodine Compounds" in Ullmann's Encyclopedia of Industrial Chemistry, Wiley-VCH, Weinheim, 2005.
Արտաքին հղումներ
խմբագրել- Pocket Guide to Chemical Hazards 0343
- MSDS at JT Baker
- A Method for the Specific Conversion of Iodoform to Carbon Dioxide Արխիվացված 2007-09-29 Wayback Machine
- Article at 1911 Encyclopaedia Britannica
- Preparation Արխիվացված 2010-11-21 Wayback Machine
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 126)։ |