Յոակիմ Անդերսեն (դան․՝ Joachim Andersen, մայիսի 31, 1996(1996-05-31)[1], Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա, Դանիա[2]), դանիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Սամպդորիայի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[3]։

Football pictogram.svg
Յոակիմ Անդերսեն
Joachim Andersen
Joachim Andersen 2019.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Joachim Christian Andersen
Քաղաքացիությունը Դանիա Դանիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 31, 1996(1996-05-31)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Ֆրեդերիկսբերգ, Մայրաքաղաքային տարածաշրջան, Դանիա, Դանիա[2]
Հասակ 192 սմ
Քաշ 90 կգ
Դիրք կենտրոնական պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Սամպդորիա
Համար 3
Պատանեկան կարիերա
2000-2009 Դանիա Գրևե Ստրան
2009-2011 Դանիա Կոպենհագեն
2011-2013 Դանիա Միդտյուլան
2013 Նիդերլանդներ Տվենտե
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2013-2017 Նիդերլանդներ Տվենտե 49 (4)
2013-2017 Նիդերլանդներ Յոնգ Տվենտե 40 (0)
2017-ներկա Իտալիա Սամպդորիա 26 (0)
Ազգային հավաքական
2012 Դանիա Դանիա Մ16 1 (0)
2013 Դանիա Դանիա Մ17 2 (0)
2014-2015 Դանիա Դանիա Մ19 13 (0)
2017 Դանիա Դանիա Մ20 2 (0)
2015-ներկա Դանիա Դանիա Մ21 16 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 23-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 23-ի, 2019

Ակումբային կարիերաԽմբագրել

ՏվենտեԽմբագրել

Անդերսենը հանդես է եկել Գրևե Ստրանի, Կոպենհագենի և Միդտյուլանի ակադեմիաներում[4]։ 2013 թվականի օգոստոսի 7-ին նա միացավ Տվենտեի երիտասարդական թիմին[5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2015 թվականի մարտի 6-ին՝ փոխարինման մտնելով Վիլեմ II-ի դեմ խաղում[7]։ Մարտի 16-ին Անդերսենը երկարաձգեց իր պայմանագիրը մինչև 2018 թվականը[8]։ Իր առաջին գոլը խփեց մարտի 22-ին՝ Գրոնինգենի դեմ խաղում[9]։ 2017 թվականի հունվարի 20-ին դանիացին խփեց Հերակլեսի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[10]։ Ապրիլի 22-ին նա գոլ խփեց ԱԶ Ալկմարի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից խաղի 87-րդ րոպեին[11]։ Տվենտեի կազմում Անդերսենը անցկացրեց 50 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

ՍամպդորիաԽմբագրել

2017 թվականի օգոստոսի 25-ին Անդերսենը տեղափոխվեց Սամպդորիա[12][13][14]։ Իր դեբյուտը նշեց նոյեմբերի 28-ին՝ Իտալիայի գավաթի Պեսկարայի դեմ խաղում[15]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց 2018 թվականի փետրվարի 25-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[16]։ Սեպտեմբերի 15-ին Անդերսենը գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ֆրոզինոնեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 5-0 հաշվով[17]։ Նոյեմբերի 8-ին դանիացին երկարաձգեց իր պայմանագիրը Սամպդորիայի հետ մինչև 2022 թվականը[18][19][20][21]։

Միջազգային կարիերաԽմբագրել

Անդերսենը ներկայացրել է Դանիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[22]։

Կարիերայի վիճակագրությունԽմբագրել

Ակումբային վիճակագրությունԽմբագրել

2019 թվականի հունվարի 23-ի դրությամբ[23]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Տվենտե 2014–15 Էրեդիվիզի 7 1 1 0 8 1
2015–16 18 1 0 0 18 1
2016–17 22 2 0 0 22 2
2017–18 2 0 0 0 2 0
Ընդհանուր 49 4 1 0 0 0 0 0 50 4
Սամպդորիա 2017–18 Սերիա A 7 0 1 0 8 0
2018–19 19 0 2 0 21 0
Ընդհանուր 26 0 3 0 0 0 0 0 29 0
Կարիերայի ընդհանուր 75 4 4 0 0 0 0 0 79 4

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 2,2 Freebase Data DumpsGoogle.
  3. «Denmark - J. Andersen - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com։ Վերցված է 2019-01-23 
  4. «Scout report: Why Europe's best are eyeing Joachim Andersen»։ Football Whispers (անգլերեն)։ Վերցված է 2019-01-23 
  5. «FCM bekræfter talentsalg»։ bold.dk։ Վերցված է 2019-01-23 
  6. «Avis: FCM får fem mio. kr. for talent»։ bold.dk։ Վերցված է 2019-01-23 
  7. «Willem II Tilburg - FC Twente Enschede, Mar 6, 2015 - Eredivisie - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-23 
  8. «Twente-dansker forlænger til 2018»։ bold.dk։ Վերցված է 2019-01-23 
  9. «FC Groningen - FC Twente Enschede, Mar 22, 2015 - Eredivisie - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-23 
  10. «FC Twente Enschede - Heracles Almelo, Jan 20, 2017 - Eredivisie - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-23 
  11. «AZ Alkmaar - FC Twente Enschede, Apr 22, 2017 - Eredivisie - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-23 
  12. «Danish defender Andersen signs for Samp»։ U.C. Sampdoria (en-US)։ 2017-08-25։ Վերցված է 2019-01-23 
  13. «Officielt: Joachim A. på plads i Sampdoria»։ bold.dk։ Վերցված է 2019-01-23 
  14. «Serie A-klub køber 21-årig dansker»։ www.bt.dk (դանիերեն)։ Վերցված է 2019-01-23 
  15. «UC Sampdoria - Delfino Pescara 1936, Nov 28, 2017 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-23 
  16. «UC Sampdoria - Udinese Calcio, Feb 25, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-23 
  17. «Frosinone Calcio - UC Sampdoria, Sep 15, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-01-23 
  18. «Andersen signs new deal until 2022»։ U.C. Sampdoria (en-US)։ 2018-11-08։ Վերցված է 2019-01-23 
  19. «Official: Andersen extends at Samp | Football Italia»։ www.football-italia.net։ Վերցված է 2019-01-23 
  20. «Joachim Andersen signs new Sampdoria deal amid Inter Milan, Man Utd rumours - Tribal Football»։ www.tribalfootball.com։ Վերցված է 2019-01-23 
  21. «Gianluca Di Marzio :: Sampdoria extends contract of Andersen through 2022: details on Inter's pursuit»։ gianlucadimarzio.com (իտալերեն)։ Վերցված է 2019-01-23 
  22. «6 Things to Know About Arsenal, Tottenham & Man Utd Target Joachim Andersen»։ 90min.com (անգլերեն)։ 2018-11-17։ Վերցված է 2019-01-23 
  23. «Joachim Andersen»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-01-23 

Արտաքին հղումներԽմբագրել